Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ)
Ինձ համար ընդունելի չէ, որ Եզրաս Սրբազանը, ով պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնության համայն հայության ներդաշնակությունն ու համերաշխությունը, հանգիստ նայում էր, թե ինչպես են Աստծու տաճարում նվաստացնում ու վիրավորում մոլորյալ գործարար Սարիբեկ Գևորգյանին և որևէ կերպ չէր միջամտում: Այս մասին իր տեսաուղերձում ասաց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը` անդրադառնալով «Шёлковый Путь» առևտրի կենտրոնի սեփականատեր Սարիբեկ Գևորգյանի և ռուսաստանաբնակ ջավախահայ Նորայր Թևանյանի ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մասնակցությամբ միջադեպին:
«Ես պաշտպանում և պաշտպանելու եմ մեր Հայ Առաքելական եկեղեցու արժեքները, որպեսզի որևէ մեկը չկարողանա ավելորդություններ խոսել մեր եկեղեցական, քրիստոնեական արժեքների մասին»,- ասաց Վարդանյանը` շեշտելով, որ, այնուամենայնիվ, մեր հոգևորականներն իրենց գործելաոճով և նիստուկացով նույնպես պետք է համապատասխանեն այդ արժեքներին: «Եկեղեցին չպետք է վերածվի հարցեր լուծելու վայրի»,- ընդգծեց «Միասնություն» շարժման ղեկավարը:
Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին` Վարդանյանը նշեց. «Ես դեմ եմ հանքերի շահագործմանը, դեմ եմ, որ ինչ-որ մեկը կամ որևէ ընկերություն հարստանա իմ հայրենակիցների հաշվին: Ես, բնականաբար, աջակցում եմ նրանց, ովքեր պայքարում են, որ Ամուլսարը սար մնա»:
Արման Վարդանյանը նաև ցավակցություն հայտնեց օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի հարազատներին ու մերձավորներին և առողջություն մաղթեց վիրավորներին:
«Այս ողբերգությունը ստիպեց մեզ մտածել, որ Հայաստանը կարիք ունի հայրենադարձության, որը բխում է և՛ սփյուռքում ապրող հայերի, և՛ մեր պետական անվտանգությունից»,- նշեց նա, ապա հավելեց.
«Բեյրութում տեղի ունեցածի պատճառը քաղաքական անմեղսունակությունն ու իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմն էր, ինչը, ցավոք սրտի, որոշակիորեն նկատում ենք նաև Հայաստանում: Եկել է ժամանակը, որ մեր իշխանությունները սթափվեն և երկիրը ղեկավարեն պրոֆեսիոնալ կադրերով, այլապես նրանք ստիպված կլինեն զիջել իրենց տեղը ուրիշներին»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան