Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին
Քաղաքականություն

Արթուր Վանեցյանի կարծիքով՝ ԱԱԾ-ի տնօրենի կամ Ոստիկանապետի պաշտոնը քաղաքականացնել չարժե

 Հայաստանում իրավապահ մարմինները չեն խուսափում խորհրդարանական վերահսկողությունից: Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա լրագրողների խնդրանքով իր կարծիքը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը նախարարություններ դարձնելու առաջարկությունների վերաբերյալ:     

 

«Եթե կլինի քաղաքական որոշում, ապա կենթարկվենք դրան: Բայց ուզում եմ ընդգծել, որ եթե դրա նպատակը խորհրդարանական վերահսկողությունն է, ապա այսօր վառ օրինակ է, որ մենք չենք խուսափում խորհրդարանական վերահսկողությունից: Ցանկացած ժամանակ կարող ենք գալ և պատասխանել Ազգային ժողովի պատգամավորների հարցերին փակ, թե բաց ֆորմատով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Վանեցյանը:

 

Նա նշեց, որ քաղաքական հրահանգներ վարչապետի կողմից առհասարակ չեն լինում, ԱԱԾ-ն գործում է օրենքի շրջանակներում:

«Կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կամ Ոստիկանապետի պաշտոնը քաղաքականացնել չարժե, որովհետև եթե մենք դառնանք նախարարներ, ապա լինելու ենք քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք և ուզենք թե չուզենք սպասարկելու ենք որևէ ուժի շահերը»,-ասել էր նա: