«Նախիջեւանը, Զանգեզուրը եւ Ղարաբաղը հայկական տարածքներ են». Ադրբեջանի փոխվարչապետի հայտարարությունը շոկի է ենթարկել Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 22-ին Շահին Մուստաֆաեւին նշանակել է Ադրբեջանի վարչապետի տեղակալ: Վերջինս մինչ այդ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն էր: Շահին Աբդըլլայի Մուստաֆաեւը ծնվել է 1965թ. Նոյեմբերյան քաղաքի հարեւանությամբ գտնվող Ջուջեւան գյուղում։ Նրան այդ ժամանակ Շահեն էին կոչում:

Նա ուսում է ստացել Ջուջեւանի ութամյա, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցներում եւ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում(2 տարի է սովորել)։ Նա Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանցությամբ:
Ծնունդով Ոսկեվանից, ներկայումս Ղրիմում գործարարությամբ զբաղվող Սերգեյ Եգանյանը Շահին Մուստաֆաեւի մասին ասում է. «Ես վկա եմ եղել 1988թ. փետրվարի 20-ին` ժամը 22-ին, Ազատության հրապարակում Շահին Մուստաֆաեւի ելույթին: Իր ելույթում նա կրկնեց Նարիման Նարիմանովի 1920թ. դեկտեմբերի 2-ի ուղերձը հայ ժողովրդին, որտեղ նշվում է, որ Նախիջեւանը, Զանգեզուրը եւ Ղարաբաղը հայկական տարածքներ են։

Ոսկան Սարսգյան




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան