Արտակարգ դեպք Հայաստանում․15 մարդ տեղափոխվել են հիվանդանոց․ կան նաև երեխաներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, Արարատի մարզում տեղի ունեցած այգալացի (Էքնահող) արարողության ժամանակ դեռևս չպարզված սննդամթերք օգտագործելու հետևանքով մի խումբ քաղաքացիներ «սննդային թունավորում հարցականով» ախտորոշմամբ Վեդիի և Արարատի բժշկական կենտրոններ են տեղափոխվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Վեդիի հիվանդանոց են տեղափոխվել Նոյակերտ գյուղի բնակիչներ, 57-ամյա Սարգիս Ղ.-ն, 52-ամյա Հերիքնազ Բ.-ն, Վեդի քաղաքի բնակիչներ, 21-ամյա Վոլոդա Վ.-ն, 18-ամյա Լուսինե Վ.-ն, 42-ամյա Աննա Հ.-ն, իսկ «սուր սննդային թունավորում գաստրոէնտրոկոլիտ ջրազրկում» ախտորոշմամբ «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատ քաղաքի բնակիչներ, 34-ամյա Սերյոժա Հ.-ն, 42-ամյա Արգամ Ք.-ն, 12-ամյա Վարդան Ք.-ն, 36-ամյա Կարինե Ք.-ն, 14-ամյա Հռիփսիմե Ք.-ն, 28-ամյա Լուսինե Մ.-ն, Նոյակերտ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հերմինե Մ.-ն, 58-ամյա Լալա Մ.-ն, Արարատ քաղաքի բնակիչ, 3-ամյա Արեգնազ Մ.-ն և Ոսկետափ գյուղի բնակիչ, 40-ամյա Տաթևիկ Պ.-ն: Արարատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Ս. Հայրապետյանի տանը՝ էքնահողի արարողությանը մասնակցելու ժամանակ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան