Առկա են բոլոր կասկածները հարցականի տակ դնելու Չինաստանի՝ ՀՀ-ում 10- 15 մլրդ դոլարի ներդրման ծրագիրը. Աշոտյան
Օրեր առաջ համացանցը «ցնցվեց» դարի լուրով՝ Չինաստանը Հայաստանում ներդնելու է 10-15 մլրդ ԱՄՆ դոլար՝ գերժամանակակից ինովացիոն քաղաք կառուցելու համար: Դա հերիք չի, պարզվում է, որ այդ նախագիծն իբր ֆինանսավորվելու է չինական «Մեկ գոտի: Մեկ ճանապարհ» (Belt and Road Initiative) մեգածրագրի շրջանակներում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա գրել է. «Ու սկսվեց իշխանական քարոզչամեքենայի խրախճանքը:
Մեկը մյուսից պճնեղ վերնագրեր, ոչ հեռավոր ապագայից տիեզերական ճարտարապետության քաղաքների նախագծեր: Հասկանալի է, որ երկիրը տնտեսական կոլապսի եզրին հասցրած կառավարության համար, որը տապալել էր ներդրումային քաղաքականությունն անգամ մինչև կորոնավիրուսային համավարակ, որը Չինաստանի հետ այդպես էլ որևէ լուրջ նախագիծ ու հարաբերություն չուներ, նման տեսակի լուրը մի քանի նապաստակ խփելու հնարավորություն էր:
Անցավ գրեթե մեկ շաբաթ, թեման մարեց, սակայն իմ հետաքրքրությունը ստիպեց ինձ մի քիչ հետաքննել դարի այս գործարքը:
Այս պահի դրությամբ պարզեցի, որ՝
1. Հաստատվեց, որ նման խոշորագույն ներդրումային ծրագիր իրակացնելու հայտ է տալիս միայն մասնավոր հատվածը, առանց միջպետական, միջկառավարական կամ գոնե միջգերատեսչական մակարդակի:
2. Հայկական կողմից ծրագրի կողմ հանդիսացող ՍՊԸ-ի ինտերնետ կայքը վերջին անգամ թարմացվել է 2015 թվականին, ինչը, համաձայնեք, տարակուսելի է նման գործարքի իրականացմանը հավակնող տնտեսվարողի համար: Ի դեպ, իրենց պաշտոնական կայքում բացակայում է անգամ սույն ծրագրի մասին լուրը:
3. Ներկայացված ծրագրի մասին որևէ լուր կամ տեղեկություն գոյությւոն չունի նաև «Մեկ գոտի: Մեկ ճանապարհ» (Belt and Road Initiative) մեգածրագրին վերաբերող համացանցային աղբյուրներում:
4. Հայաստանում Չինաստանի դեսպանատունը նույնպես լռում է այս ծրագրի կապակցությամբ:
Հետևություններ՝
1. Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը:
2. Հայաստանի պատկան մարմինները որևէ պարզաբանում չունեն այս հարցում, բայց իրենց էժանագին քարոզչամեքենան չխորշեց տեղեկատվական օրգիայից:
3. Այնուամենայնիվ, Չինաստանի հետ մեր հարաբերությունները վերջին երկու տարիներին թերարժևորված են, ինչը Նիկոլ Փաշինյանի կառավարության ապիկարության և իր կողքն առկա առևմտամետ շրջանակների լոբինգի արդյունքն է:
4. Միայն ուրախ կլինեմ, եթե Հայաստանը կարողանա առավելագույն չափով ներգրավել չինական ներդրումներ, ինչի համար, ցավոք, մեր երկրում չկան ոչ քաղաքական, որ էլ տնտեսական հիմքեր:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան