Սարսափելի դեպք Հայաստանում․ վրաերթի են ենթարկել երեխաների (լուսանկարներ)
Այսօր՝ օգոստոսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 55-ամյա Գարսևան Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում՝ պոլիկլինիկայի դիմաց, հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել Վեդի քաղաքի բնակիչներ, 13-ամյա Գուրգեն Պ.-ին և 14-ամյա Սուրեն Հ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխաներին իր ավտոմեքենայով տեղափոխել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղ երեխաները առաջին բուժօգնությունն են ստացել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ վարորդն էլ կատարվածի մասին ահագանգել է ոստիկանության Արարատի բաժին: Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ղարիբյանի գլխավորությամբ:





















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան