Նիկոլ, դու հաղթիր ճգնաժամին, քանի դեռ պարազիտ թիմդ վերջնականապես չի լափել բանականությունդ
Իշխանության կողմնակիցների գրառումներն ինձ հուշում են, որ երկրում ադեկվատության լուրջ դեֆիցիտ կա։
Հայաստանը լավագույն դեպքում հաղթահարել է կորոնավիրուսի առողջապահական հետևանքը, այն էլ՝ մեծ վերապահումներով։ Երկրում 1000-ից ավելի մահեր են գրացվել կորոնավիրուսի հետևանքով՝ ինչքան էլ իշխանությունը վիճակագրական մանիպուլյացիայով փորձի ավելի փոքր թիվ ներկայացնել։ Իշխանության ապաշնորհ քաղաքականության հետևանքով մահացած այդ մարդիկ կոնկրետ անուն ազգանուն ունեն, եթե նույնիսկ իշխանությունը փորձում է թվերի տակ թաքցնել մարդկային ողբերգությունները, խեղված ճակատագրերը։ Վաղ, թե ուշ՝ Նիկոլ Փաշինյանի թիմը պատասխան է տալու այս ողբերգության, իր ապշնորհ քաղաքականության համար։
Բայց կորոնավիրուսը շատ ավելի տարողունակ ճգնաժամ է՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական բաղադրիչներով, որոնք Հայաստանում ոչ միայն հաղթահարված չեն, այլ դեռ նոր են դրսևորվելու։
Հայաստանում հիմա քաղաքական քողարկված վակուում է, որի հիմնական բնութագրիչներն են՝ հեղափոախական էյֆորիայի անհետացումը, պոպուլիզիմի կամ օխլոկրատիայի կրախը ու որպես հետևանք՝ իշխանության վարկանիշի փլուզումը, մյուս կողմից՝ այլընտրանքի ձևավորումը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ուշանում է՝ ստեղծելով քաղաքական ռադիկալիզացիայի վտանգ։ Եթե սա Նիկոլ Փաշինյանի կողմից չի գիտակցվում, միայն ցավում եմ․ երբ իշխանության գիտակցությունն աշխատի, իրավիճակն այլևս դուրս կարող է լինել վերահսկողությունից։
Կորոնավիրուսը ծանր հարված է հասցրել գլոբալացող աշխարհին՝ օբյեկտիվորեն Հայաստանին մենակ թողնելով իր պրոբլեմների հետ․ նույնիսկ Ռուսաստանը դիտորդի կարգավիճակով է հետևելու մեր երկրի շուրջ ծավալվող իրադարձություններին, որովհետև համարում է, որ Փաշինյանի իշխանությունը վերացրել է իր «ոտնատեղը» Հայաստանում։
Տնտեսությունը մոտ 15 տոկոսով կրճատվել է, ինչը ոչ միայն կոնկրետ գործազուրկներ ու աղքատություն է, այլ նաև՝ լուրջ դժվարություններ արտաքին պարտքի սպասարկման հարցում ու սոցիալական կոլապսի ուրվական՝ հունվար-փետրվար ամիսներին։ Փաշինյանը թերևս չի գիտակցում, որ Հայաստանի բարեկեցության ցուցիչը ոչ թե պարգևավճարներ ստացող իր հեղափոխական «յոնջեքն» են, այլ՝ մարդկային հոսքերի կարոտ մնացող խանութները։
Ու այս իրավիճակում զարմանում ես, որ իշխանությունը սեպտեմբերի սկզբին պլանավորում է նոր մասկի-շոուներ, իսկ որոշ «տաքգլուխներ» Նիկոլին դրդում են մեծ հանրահավաքի՝ սեպտեմբերի վերջին։
«Հայկական Ագորան» մեռել է ու դրա դագաղի վերջին մեխը խփել է հենց Նիկոլը՝ Ամուլսարում ոստիկանների քացիների տակ տալով «հպարտ քաղաքացուն» ու Մաշտոցի պուրակում սպանելով ոչ միայն մի քանի հաստաբուն ծառեր, այլ նաև՝ քաղաքացիականության վերջին ծիլերը։
Նիկոլ, քո մոտ այլևս հազարվոր «հպարտներ» չեն գալու․ դռանդ մոտ հերթապահում են տարբեր անուներով մի քանի ճգնաժամեր, որոնք անդունդն են գլորելու ոչ միայն քո կառավարությունն, այլ նաև՝ երկիրը։ Հիմա տաք ես, մի քանի ամիս հետո կզգաս՝ դառնության զգացումով։ Բայց դեռ ուշ չէ, լուծումն էլ՝ արժանապատիվ լուծումը, դեռ կա՝ քաղաքական և հանրային լայն կոնսենսուսով ընդունիր նոր Սահմանադրություն ու նշանակիր արտահերթ ընտրություններ։ Դու հաղթիր ճգնաժամին, քանի դեռ պարգևավճարներից ճարպակալած պարազիտ թիմդ վերջնականապես չի լափել բանականությունդ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան