Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ
Հասարակություն

Մեկ միլիոն դրամ տուգանք՝ երեկոյան 23։00-ից հետո հրավառության համար

Ոստիկանությունից հայտնում են, որ օրենքը չի արգելում հրավառությունները, բայց արգելում է իրականացնել գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել համակեցության կանոնները՝ հոգատարություն դրսևորելով շրջապատող անձանց նկատմամբ։ Վարչական իրավավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը վարչաիրավական սանկցիաներ է նախատեսում «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար՝ սահմանելով 100 հազարից մինչև 1 միլիոն դրամի չափով տուգանք։ Ոստիկանության քարոզչության հիմքում ոչ թե տուգանելու, այսպես ասած՝ սպառնալիքն է, այլ բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը։  

Մենք պետք է գիշերային անդորրը աղմկոտ հրավառությամբ չխաթարենք, ոչ թե չտուգանվելու, այլ տարեցների, մանկահասակ երեխաների, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց անհանգստություն չպատճառելու համար։ Համոզման մեթոդն, ինչ խոսք, արդյունք տալիս է, բայց լռության կանոնների խախտումներ այնուամենայնիվ արձանագրվում են։

Դեպքերը կանխելու  և  հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունն ամեն գիշեր ուժեղացված հսկողություն է իրականացնում։ Ներկայացնենք վերջին օրերին հայտնաբերված մի քանի դեպք։ Գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկանները օգոստոսի 8-ի գիշերը արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերեցին հրավառություն իրականացրած երկու անձի։  

Նրանցից մեկը «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան բակում էր հրավառություն իրականացրել։ 29-ամյա երիտասարդը ոստիկանության Մաշտոցի բաժնում ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Մյուսը, որ 39-ամյա տղամարդ է, Կոմիտասի պողոտայում էր հրավառություն իրականացրել։ Նա ևս տուգանվեց։ Օգոստոսի լույս 12-ի գիշերն էլ Մալաթիա-Սեբաստիայում ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկանները, տարածքային բաժնում հնչած ահազանգին արագ արձագանքելով, հայտնաբերեցին Գագարինի փողոցի վերջնամասում հրավառություն իրականացրած երիտասարդին, որը ներկայացվեց ոստիկանության Մալաթիայի բաժին ու ենթարկվեց վարչական պատասխանատվության։  

Կրկին հորդորում ու պահանջում ենք գիշերային ժամերին հրավառություն չիրականացնել և խստագույնս պահպանել համակեցության կանոնները։  

Ավելին