ՀՀԿ-ն բավականին ակտիվացել է
Տեխնոլոգիական միջոցների զարգացման հետ մեկտեղ մեծանում է համացանցային տիրույթի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։ Դրա համար էլ քաղաքական ուժերը հատուկ տեղ են հատկացնում համացանցում և հատկապես սոցցանցերում կատարվող աշխատանքին ու դրանց միջոցով հանրությանն իրենց գործունեության մասին իրազեկելուն։
Այս առումով հատկանշական է, որ վերջին շրջանում սոցցանցերի օգտատերերը նկատել են, որ համացանցային տիրույթում ՀՀԿ-ն բավականին ակտիվացել է։ Մասնավորապես, այդ կուսակցության տարածքային գրասենյակները ֆեյսբուքյան էջեր են բացում և ակտիվ աշխատանքներ են սկսել Ֆեյսբուքում։
Ստացվում է, որ իշխող ուժը, որը 2018 թ.-ին հեռացվեց իշխանությունից, որոշ ժամանակ անց կրկին տարածքային գրասենյակներն է վերաբացում, իսկ եղածները գնալով ակտիվանում են։ Սա ինքնին շատ հետաքրքիր երևույթ է, որովհետև սովորաբար իշխանությունից հեռացած ուժերը բավականին երկար ժամանակ չեն կարողանում դուրս գալ «շոկից» և ակտիվ գործունեություն ծավալել։
Արտակ Գալստյան




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան