Քաղաքացին մի ակնթարթ իջեցրել է դիմակը, քորել քիթը և տուգանվել 10 հազար դրամով
Լրագրող Հրաչ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսպիսի մի դեպք ունենք: Այգու միջով միայնակ քայլելիս, քաղաքացին մի պահ իջեցրել է դիմակը՝ քիթը քորելու նպատակով և այդ ամենը տևել է մի քանի վայրկյան: Այդ ընթացքը նկատել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանը, մոտեցել քաղաքացուն, պահանջել անձնագիրը և առանց նրան տեղյակ պահելու վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել: Երբ քաղաքացին հարցրել է, թե ինչ է անում՝ ոստիկանը պատասխանել է, որ ընդամենը արձանագրություն է կազմում:
Քաղաքացին բացատրել է, որ խիստ անհրաժեշտության դեպքում է դիմակը մի ակնթարթ իջեցրել, բայց այն չի փոխել ոստիկանի որոշումը: Քաղաքացին չի ստորագրել թղթի տակ և բողոքարկել է իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, սակայն վարույթ իրականացնող մարմինը մերժել է բողոքը և անփոփոխ թողել վարչական ակտը, իսկ եզրահանգման մեջ նաև գրել. «Դիմողի նշած այն հանգամանքը, որ վերջինս դիմակը իջեցրել է մի պահ քիթը քորելու համար, նախատեսված չէ որոշմամբ սահմանված բացառությունների շարքում»: Հարց՝ արդյո՞ք սա այն դեպքը չէ, երբ ոստիկանության որոշ ծառայողներ քաղաքացուն դիտարկում են որպես տուքանքի մատերիալ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան