Հայկ Մարությանի հայտարարությունը՝ իր «հրաժարականի» լուրերի մասին
Բարձր տրամադրությամբ հետևում եմ նախկին կոռումպացված իշխանականներին սպասարկող որոշ լրատվամիջոցների տարածած բամբասանքներին՝ կապված իմ երևակայական «հրաժարականի» հետ: Բայց առավել զվարճալի է մեր շուրջը գտնվող որոշ խմբակների արձագանքը այդ բամբասանքներին: Խմբակներ, որոնք իրենց սահմանափակ մտքի շրջանակում առաջին օրվանից փորձել են խոչընդոտել մեր բնականոն աշխատանքին։ Սիրելի երևանցիներ, Դուք, որ մեր թիմի ու անձամբ իմ նեցուկն ու աջակիցն եք եղել այս բոլոր ամիսների ընթացքում, կարող եք վստահ լինել՝ Ձեզանից ստացածս քվեն չափազանց մեծ պատիվ լինելով հանդերձ՝ նաև մեծ պատասխանատվություն է:
Հետևաբար, շարունակելու ենք ծառայել մինչեւ վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների: Բոլորս միասին, քայլ առ քայլ լուծում ենք և շարունակելու ենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Իսկ հակառակը հուսացողներին առաջարկում եմ իրենց անձնական ու խմբակային շահերը առաջ մղելու համար ուրիշ ոլորտներ ընտրել:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան