Չորս զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու
Չորս զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու
Երկու տարի առաջ ավտովթարի հետևանքով մահացած չորս զինվորի գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու, այդ թվում նաև զորամասի բարձրաստիճան սպաների։ Հիշեցնենք, ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 7-ին. N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և ձորը գլորվել, ինչի հետևանքով չորս ժամկետային զինծառայող է մահացել, 22 զինծառայող ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 377-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քրեական գործով ներգրավված է հինգ մեղադրյալ։ Նրանցից մեկը տվյալ զորամասի հսկիչ-տեխնիկական կետի պետն է, ով պարտավոր է մեքենաները հավաքակայանից նախապատրաստական ուղերթ դուրս բերելուց առաջ ստուգել դրանց սարքինության վիճակը։ Վերջինս հանդիսացել է տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու անձ և խախտել է տրանսպորտային մեքենաներ շահագործելու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի կանոնները, ինչն անմիջական կապի մեջ է եղել «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վթարի առաջացման հետ։ Փաստացի հաստատվել է այն վարկածը, որ զինվորներին տեղափոխած Կամազն ունեցել է տեխնիկական անսարքություն։ ՀՀ ՔՕ 377-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև զորամասի ավտոծառայության պետին, զորամասի տեխնիկական մասի պետին։ Ընդ որում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը մահացած զինվորներից մեկն է։ Ըստ մեղադրական եզրակացության՝ վերջինս վարել է ավտոմեքենան առանց հաշվի առնելու երթևեկության ինտենսիվությունն ու ավտոմեքենայի առանձնահատկությունները, խախտել է տրանսպորտային միջոց վարելու կանոնները, թույլ տվել ճանապարհային երթևեկության կանոններին հակասող գործողություններ, իրականացնելով վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում։ ՀՀ ՔԿ ԶԳՔԳՎ-ն գործով հայտարարել է նախաքննության ավարտի մասին եւ ուղարկել դատարան։ Գործը մուտք է եղել դատարան, այն կքննի Սյունիքի իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան