Թուրքիան սկսել է Նախիջեւանից
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ու Կիպրոսի ԱԳ նախարարների հետ։ Զրուցակիցները քննարկել են Արեւելյան Միջերկրականի ու Էգեյան ծովի շրջանում վերջին զարգացումները, Թուրքիայի սադրիչ գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Զոհրաբ Մնացականյանը հավաստել է Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին ու Կիպրոսին, հույս հայտնելով, որ իրավիճակը կկարգավորվի խաղաղ ճանապարհով։
Փորձագետները խոսում են հակաթուրքական լայն կոալիցիայի ձեւավորման մասին։ Հունաստանն ու Կիպրոսն այս հարցում համագործակցում են Իսրայելի հետ, որն օրերս հայտարարեց ԱՄԷ-ի հետ պատմական համաձայնագրի մասին, Լիբիայում Թուրքիային դիմակայում է Եգիպտոսը, Ֆրանսիան կոշտ դիրքորոշում է որդեգրել։ Էմանուել Մակրոնը Միջերկրական է ուղարկել լրացուցիչ զորակազմ։ Եվրամիությունը Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ Հունաստանի դեմ սադրիչ գործողություններից։
Անկարան մի կողմից խոսում է իրավիճակը կարգավորելու մասին, մյուս կողմից շարունակում է Կիպրոսի ափերին գազի հետախուզումը, ռազմական նավեր ներգրավելով։ Հունաստանի ու Թուրքիայի միջեւ արդեն ոչ մեծ բախումներ են արձանագրվել։
Ձեւավորվող կոալիցիային Հայաստանի աջակցությունը քաղաքական-իրավական նոր մակարդակի է բարձրացնում այն։ Եթե Հունաստանը եւ այլ երկրներ Թուրքիայի հետ ունեն տարածքային եւ այլ խնդիրներ, Հայկական հարցը Թուրքիայի գոյության իրավական հիմքերի հանդեպ միջազգային պահանջների քվիթէսենցիան է։
Օրերս նշվել է Սեւրի պայմանագրի 100-ամյակը, որի գործունեությունը Հայաստանի մասով Թուրքիային Ռուսաստանի օգնությամբ հաջողվեց չեզոքացնել Հայաստանի օկուպացիայի միջոցով։ Թեեւ Երեւանը պաշտոնապես պահանջներ չի ներկայացրել Անկարային եւ չի հայտարարել 1921 թթ, ռուս-թուրքական պայմանագրերը չճանաչելու մասին, սակայն Թուրքիայում խուճապային հայտարարություններ են հնչել Հայաստանի քաղաքականության առումով։ Ստեղծվել է Էրդողանին կից հատուկ մարմին, որը պետք է հակազդի հայկական լոբբիին։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան