Արտակարգ դեպք Արարատի մարզում. բժշկուհին ու նորածինը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում «Մուրացան» ծննդատան շտապօգնության Honda մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է կովին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բժիշկը, բժշկուհին և նորածին երեխան մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ կովը տեղում սատկել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և կովի տիրոջ ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է առանց արտաքին լուսավորության, երկաթե արգելապատնեշների վրա բացակայում են լուսաին փարոսիկները, իսկ կովի տերն էլ զրույցում ասում էր. «Ամեն օր իմ «Զազո» կովին տանում եմ նշված հատվածով, քանի որ թույլատրելի է, երկու կողմերում էլ տեղադրված է հատուկ նշան, որ այդ վայրով հնարավոր է տեղափոխել խոշոր եղջերավոր անասուն: Եթե արտաքին լուսավորությունն ու լուսային փարոսիկիները լինեին, ապա դեպքը տեղի չեր ունենա: Ես էլ եմ վարորդ, ես էլ եմ հասկանում, որ Honda-ի վարորդը այդքան էլ մեղք չունի: Իմ «Զազո» կովի մահվան մեջ ես մեղադրում եմ պատկան մարմիններին, ովքեր միջոցներ չեն ձեռնարկում նշված հատվածն ապահովեն արտաքին լուսավորությամբ ու լուսային փարոսիկներով»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան