ԱՀԿ-ն կանխատեսում է արել, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը
Կորոնավիրուսի համավարակը հաղթահարել կհաջողվի երկու տարուց էլ պակաս ժամանակում, կարծում է ԱՀԿ գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Գաբրեեսուսը: ԱՀԿ ղեկավարն այդ մասին հայտարարել է Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է RG-ն: Նա SARS-CoV-2-ի ներկա համավարակը համեմատել է «իսպանկա»-ի համավարակի հետ, երբ 1918 թվականից մինչեւ 1920 թվականը, տարբեր գնահատականների համաձայն, գրիպի նոր տեսակից 50-100 միլիոն մարդ էր մահացել: «Մենք ունենք խոցելիություններ, որոնք կապված են գլոբալիզացիայի, մարդկային կապերի ավելի մեծ ինտենսիվության հետ, բայց կան նաեւ առավելություններ՝ լավագույն տեխնոլոգիաները: Հետեւաբար, մենք հուսով ենք, որ այժմյան համավարակի վերջը կդրվի երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում»,- կարծում է ԱՀԿ ղեկավարը: ԱՀԿ-ում հույսեր են կապում պաշտպանության հասանելի միջոցների (սոցիալական հեռավորության, դիմակների) օգտագործման եւ նորի՝ պատվաստանյութերի առաջացման հետ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան