Հայաստանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի
«Առաջին լրատվական»-ի մեկնաբան Արամ Ամատունին գրում է. Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստել է աշխարհազորի կազմավորման և համակարգման օրենսդրական նախագիծ, որը հայտնվել է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հանրային քննարկման նպատակով: Նախագիծը վերաբերում է Տեղական ինքնակառավարման մարմիններին՝ աշխարհազորի ձևավորման և համակարգման աշխատանքում դրանց դերին, որը թույլ կտա էապես բարձրացնել կամավորական հավաքագրման կառավարելիությունն ու կազմակերպվածությունը: ՊՆ նախաձեռնությունը այլ կերպ հնարավոր է գնահատել ազգ-բանակ ռազմավարության կամ հայեցակարգի տրամաբանության շրջանակում: Հայեցակարգ, որը Երևանը բարձրաձայնեց դեռևս 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյայից հետո, ինչը, սակայն, դարձավ ներքաղաքական խաղարկումների առարկա՝ ասոցացվելով տվյալ ժամանակի իշխող իշխանության քաղաքական շահերին: Այդ ասոցիացիան բխում էր այդ իշխանությանն ընդդիմադիր դիրքավորված խմբերի և ուժերի մի զգալի մասի շահերից: Դրանց արանքում տուժեց կարևորագույն և անհրաժեշտ ազգ-բանակ հայեցակարգը: Անհրաժեշտ այն իմաստով, որ Հայաստանն իր զուտ անվտանգային ֆունկցիոնալ ինստիտուտների առումով անկարող է համարժեք արձագանքել եղած ռեգիոնալ մարտահրավերներին, և դրա համար անհրաժեշտ է համապետական վերակազմակերպման մեխանիզմների առկայություն: Այդ հանգամանքը նույնականացվեց համապետական կյանքը զորանոց վերածելու մեկնաբանության հետ, ինչը թյուր մեկնաբանություն է: Խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է տիրապետի համապետական կյանքը պաշտպանական ընթացիկ խնդիրների սպասարկման բերելու ճկունության, երբ լինի դրա անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի համապետական կյանքը առավելագույն օպերատիվությամբ լայնածավալ պատերազմի հնարավոր սպառնալիքի պարագայում համարժեք ռեժիմի բերելուն, ինչը պետք է ենթադրի նաև աշխարհազորների արագ և կազմակերպված ձևավորման մեխանիզմի առկայություն, որը չի առաջացնի տարերայնություն և դրանով իսկ անհրաժեշտ ռեսուրսը «չի վերածի» ակամա, անգամ լավագույն մղումներով, սակայն խանգարող ռեսուրսի: Այդ իմաստով ՊՆ նախաձեռնությունը և օրենսդրական նախագիծը ըստ էության լայնածավալ պատերազմի պատրաստ լինելու մասին է, այլ կերպ ասած՝ Հայաստանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի, որովհետև միայն դրան համալիր և համընդհանուր մեխանիզմներով ու ազգ-բանակ տրամաբանությամբ պատրաստ Հայաստանն է, որ կզսպի որևէ մեկի ագրեսիվ հավակնությունը և առավելագույնս կզսպի լայնածավալ պատերազմի վտանգը՝ դառնալով խաղաղության պարտադրման բանաձևի կանխարգելիչ կարողության էական գործոն:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան