Սերժ Սարգսյանի «հայրական ապտակը»
Այսօր կարող ենք հստակ արձանագրել, որ ՀՀ իշխանությունները չկարողացան օգտվել Ապրիլյան քառօրյայից հետո հայկական կողմի բարելավված բանակցային դիրքերից և պոպուլիստական հայտարարությունների արդյունքում Արցախի բանակցային գործընթացում ունեցած ձեռքբերումներն ուղղակի քամուն տրվեց՝ փորձելով ամեն ինչ սկսել նոր մեկնարկից, սակայն, ինչպես տեսնում ենք, վերջին երկու տարվա ընթացքում բառացիորեն ոչ մի շոշափելի տենդենց գոյություն չունի, ավելին՝ ամենուր զանգվածային ձախողումներ են։
Դեռևս նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ձևավորվեց և իր ընթացիկ աշխատանքները սկսեց 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Ի միջի այոց փաստենք, որ Ապրիլյան պատերազմի շահարկման թեման դեռևս 2016-ի ապրիլին կոնկրետ իր համար հատուկ թիրախ դարձրեց հենց Փաշինյանը: Հատկանշականն այն է, որ Փաշինյանն ու թիմակիցներն իշխանության գալուց հետո սկսեցին արհեստականորեն ու անհարկի «խուրդել» Ապրիլյան քառօրյայի թեման։ Իրականում նման թեմաները բավականին զգայուն են ու նուրբ և ցանկացած շահարկում իր մեջ առանցքային ու խորքային թեմաներ է պարունակում։
Բոլորս փայլուն հիշում ենք, թե քառօրյայի օրերին օրվա իշխանության ներկայացուցիչները, որոնք այդ օրերին ընդդիմադիր էին, իրենց քաղաքական ամբիցիաների համար տեղեկատվական դաշտում ինչպիսի մանիպուլյացիաներ ու միֆականացված թեզեր էին օգտագործում և հանրության շրջանում տարածում՝ «զինվորները փափուշտ չեն ունեցել», «դիրքերում խոտ են կերել», «զորքը կռվել է բահերով», «սպաները հստակ հրամաններ չեն տվել», «տանկերը մարտկոց ու դիզվառելիք չեն ունեցել», «Խաչատուրովը բիլիարդ էր խաղում և ժամանակին չգնաց ԳՇ» և այլ մտացածին պատմություններ։
Նշենք, որ քննիչ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքները և սեպտեմբերին կներկայացնի իր եզրակացությունը, սակայն մինչ այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր տարբեր հարցազրույցներում որոշակի մանրամասներ է ներկայացրել հանրությանը։ Բոլոր փաստերը համադրելով՝ ստանում ենք բավական ուշագրավ համապատկեր։
Ավելին, Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում հստակ փաստել էր, որ Ապրիլյան պատերազմի մասին գոյություն ունեցող միֆերի հստակ պարզաբանումներ են ստացել, նաև նշել, որ դիրքերում զինամթերքի պակաս չի եղել։ Հանձնաժողովի տարբեր անդամներ իրենց հարցազրույցներում նույնպես հայտարարել են, որ պատերազմի ժամանակ սպառազինության, փամփուշտների բացակայությունը, զինվորների՝ ճարահատյալ բահերով կռվելը, մեքենաների մեջ վառելիքի փոխարեն ջուր լինելը և նման այլ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Հիշյալ միֆերի անհարկի շահարկումը նպատակ է ունեցել վարկաբեկելու բանակը՝ չխորանալով քաղաքական ենթատեքստերի մեջ։
Եթե փորձենք տեղի ունեցած գործընթացներին որոշակի հակակշիռ ներկայացնել, ապա այս ամենի ֆոնին բավականին դիտարժան է Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսը, որի ժամանակը նախագահ Սարգսյանը երեք ժամ պատասխանելով լրագրողների երեք տասնյակից ավելի հարցադրումներին, դաստիարակչական, ավելի կոնկրետ «հայրական ապտակ» հասցրեց Ապրիլյան պատերազմը անհարկի շահարկող էքսցենտրիկների բանակին։
ՀՀ երրորդ նախագաը հստակ ու փաստարկված բացատրեց ու հնարավոր տարբերակներով փակագծեր բացեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2016-ի ապրիլյան այդ օրերին։ Սա մի յուրահատուկ գործելաոճ է, որը բնորոշ է Սերժ Սարգսյանին․ որպես կանոն իր բոլոր քայլերը կատարելուց առաջ նա համբերատար սպասում է, որպեսզի տեղի ունեցած ցանկացած իրավիճակի վերաբերյալ հնչեն և շրջանառվեն բոլոր հնարավոր կարծիքներն ու մենկնաբանությունները, և միայն դրանից հետո իր ծանրակշիռ շախմատային քայլով բոլոր կողմերին դնում է պատային իրադրության մեջ։
Անդրանիկ Կիրակոսյան




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան