«ԼՀԿ»-ն առաջարկում է սահմանափակել լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդները
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:
Նախագիծն Ազգային ժողովին ներկայացրեց հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:
«Օրենքի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է վերջին շրջանում խիստ ակտիվացած կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ծավալվող գործունեության կապակցությամբ, ովքեր քաղաքացիներին առաջարկում են վարկային միջնորդության ծառայություններ, այսպես ասած՝ վարկ ստանալու օգնություն: Նշված առաջարկներն ակտիվորեն գովազդվում են սոցիալական ցանցերում և փողոցում: Պարզել ենք նաև, որ այս անձինք որևէ առնչություն չունեն բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, այլ ունենալով ընդամենը որոշակի ֆինանսական և իրավական գիտելիքներ, մարդկանց առաջարկում են բանկերից ստանալ ծառայություններ, որոնք քաղաքացիներն ինքնուրույն կարող են ստանալ՝ առանց որևէ միջնորդի: Նշված ծառայությունների դիմաց քաղաքացիներից պահանջում ու ստանում են միջնորդավճարներ, որոնք շատ հաճախ կազմում են տվյալ վարկերի 25, 30, ընդհուպ 40%-ը՝ արդյունքում քաղաքացիների համար էլ ավելի թանկացնելով առանց այդ էլ թանկ վարկերը: Քաղաքացիներն օգտվում են այս անձանց ծառայություններից՝ կարծելով, թե նրանք որևէ կերպ ազդեցություն ունեն իրենց վարկ տրամադրելու գործընթացի վրա»,- նշեց Թանդիլյանը:
Հիմնական զեկուցողը նշեց, որ այս հարցն այս պահին որևէ օրենքով չի կարգավորվում, չկա որևէ պատժամիջոց:
«Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդն իրականացնելու համար նախատեսել տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ չորս տարվա ընթացքում կրկնելու համար՝ չորսհազարապատիկի չափով»,- ասաց Մանե Թանդիլյանը:
Պատգամավորը նշեց, որ հնարավոր է նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սահմանափակել գովազդը, եթե այդ հարցը կարգավորվում է երկրի օրենսդրությամբ:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային