ԱՀ ուսումնական հաստատություններում դիմակ կրելը կլինի ոչ պարտադիր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին։ Համավարակի պայմաններում հանրապետության կրթօջախներում դասապրոցեսի կազմակերպման հնարավորությունները և դրա հետ կապված խնդիրները ներկայացրել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ ԱՀ պարետատան և առողջապահության նախարարության հետ համակարգված աշխատանքների արդյունքում այս ուղղությամբ մշակվել են համապատասխան սկզբունքներ և մեթոդական հանձնարարականներ ուսումնական հաստատությունների համար։ Քննարկումների արդյունքում որոշվել է, որ նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում դիմակ կրելը կլինի ցանկալի, բայց ոչ պարտադիր։ Սակայն բոլոր կրթօջախներում կիրականացվեն ամենօրյա ջերմաչափում և ախտահանման աշխատանքներ։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ համավարակի դեմ պայքարն օրվա հրամայական է, սակայն նույնչափ հրատապ է կրթական համակարգի անխափան աշխատանքի ապահովման խնդիրը։ Երկրի նախագահի խոսքով՝ համավարակի հետ կապված ռիսկերը չեն նվազել, այդ իսկ պատճառով նոր ուսումնական տարում հանրապետության ցանկացած կրթական հաստատությունում համավարակի նոր օջախի հայտնաբերման դեպքում կկիրառվեն խստագույն միջոցներ՝ վարակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ, չնայած հանրակրթական դպրոցներում դասապրոցեսը նախատեսված է սկսել սեպտեմբերի 14-ին, սեպտեմբերի 1-ին բոլոր առաջին դասարանցիները խորհրդանշական ձևաչափում դպրոց կհաճախեն:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան