Դատարանը վերացրել է «ԹԻՄ» ՍՊԸ կողմից «Վեոն Արմենիան» ձեռք բերելու խոչընդոտը
Օրերս դատարանը վերացրել է «ԹԻՄ» ՍՊԸ-ի կողմից «Վեոն Արմենիա» ընկերությունը ձեռք բերելու խոչընդոտը։ Այս մասին 1or.am-ին տեղեկացրեցին «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել հայցի ապահովման միջոց կիրառել, սակայն օգոստոսի 27-ին բավարարվել է «ԹԻՄ» ընկերության միջնորդությունը այն վերացնելու մասին:
Ապահովումը վերացնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտել որոշման կայացման պահից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանը բավարարել էր հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ և դատարանն արգելել էր «ԹԻՄ» ՍՊԸ-ին «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռք բերման գործարք կնքել և գրանցման գործարքից ծագող իրավունքներ ներկայացնել:
Սակայն, դատարանի վերջին որոշումով, փաստորեն, այդ արգելքը հանվել է և այս պահին արդեն «ԹԻՄ» ՍՊԸ-ի կողմից «Վեոն Արմենիա» ընկերությունը ձեռք բերելու գործընթացն ավարտին հասցնելու բոլոր խոչընդոտները վերացված են։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ