Հայե՛ր միացեք, որ մրցույթը հաղթենք
Արդեն մի քանի օր է «ՓոստԵվրոպա» ընկերությունը հայտարարել է «Հնագույն փոստային երթուղիներ» թեմայով նամականիշերի ամենամյա մրցույթ, որին մասնակցում է նաև Հայաստանը:
Հայաստանը մրցույթին ներկայացրել է հնագույն մշակութային կենտրոն Գյումրի քաղաքի փոստային նամականիշով, որտեղ պատկերված է հին Գյումրին իր բազմաթիվ երթուղիներով: Նշենք նաև, որ 19-րդ դարում այն արդեն հանդիսանում էր Հայաստանի առաջին մշակութային և քաղաքական կենտրոնը, որի համբավը շարունակվում է մինչ օրս:
Սա աշխարհին ներկայանալու և հայկական գեղեցիկ ու ինքնատիպ նամականիշները միջազգային ֆիլատելիստական շուկայում ցուցադրելու և այնտեղ Հայաստանի դիրքը բարելավելու հրաշալի հնարավորություն է, որն իրավունք չունենք մեր ձեռքից բաց թողնել:
Մի քանի օրում Հայաստանը հայտնվել է առաջին հնգյակում և այժմ մրցում է Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքիայի եւ Լեհաստանի հետ: Ուստի շատ կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը Հայաստանի հաղթանակի համար:
Ուստի, այցելելով https://www.posteurop.org/europa2020, լրացրեք Ձեր տվյալները և քվեարկե՛ք Հայաստանի նամականիշի օգտին, վերջում սեղմելով «Vote» կոճակը: Դրանով իսկ կօգնեք, որ Հայաստանը նվաճի առաջինը լինելու տիտղոսը, ինչը ոչ միայն կարևոր է, այլև պատվի հարց:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ