«Փաստ». Դատարանը հրաժարվում է կատարել ԲԴԽ-ի հրահանգը` մերժել կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար քրգործի հարուցումը
«Փաստ» օրաթերթը գրում է՝
«Ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում օրերս մեկ ամսով հետաձգվեց նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի բողոքի քննությունը։
«Փաստ» թերթի տեղեկություններով` այս հարցը խիստ մտահոգում է իշխանություններին: Ըստ մեր աղբյուրների` ԲԴԽ-ից և իշխանական շրջանակներից փորձել են համոզել դատավորին, որ նա մերժի Ղազինյանի բողոքը:
Սակայն դատավոր Մանվել Շահգելդյանն ասել է, որ բողոքը պինդ է, հիմնավորված, և չի պատրաստվում իր վրա վերցնել այդպիսի բեռ ու պատասխանատվություն:
Ըստ այդմ` որոշվել է դատարանում հարցի քննությունը տարբեր պատճառաբանություններով հնարավորինս ձգձգել: Հույսն այն է, որ ժամանակի ընթացքում երկրում տեղի կունենան այլ իրադարձություններ, և «նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու» թեմայի նկատմամբ հանրային հետաքրքրությունը կմարի:
Հիշեցնենք, որ առաջին իսկ նիստը հետաձգվեց այն պատճառաբանությամբ, որ դատարանը չէր հասցրել ծանոթանալ նյութերին, քանզի քննիչը դրանք ուշ էր ուղարկել, ավելին` ինքն էլ չէր մասնակցում նիստին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան