Վաղաժամկետ ազատ արձակվեց լրագրող Արմենակ Դավթյանը
Քիչ առաջ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի որոշմամբ` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց լրագրող Արմենակ (Արմեն) Դավթյանը: Վերջինիս արդարադատության նախարարության քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունները տվել էին դրական զեկույցներ, որոնց հիման վրա էլ դատարանը որոշում կայացրեց: Արմենը շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որոնք այս 5 տարի 3 ամսում ինչով կարողացան` նրա կողքին էին: «Շնորհակալ եմ հատկապես Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին` դատարան երաշխավորական նամակներ ուղարկելու համար։ Անկեղծ երախտապարտ եմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թեւոսյանին, Գայանե Աբրահամյանին, Տիգրան Կարապետյանին, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, որոնք միշտ պատրաստակամ էին աջակցել ինձ»,- «Արմավիր» ՔԿՀ-ից հեռախոսազանգով ասաց ազատության մեջ հայտնված լրագրողը: Վերջինս շնորհակալ է նաեւ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին եւ « Նոյյան Տապան» լրատվական միավորման տնօրեն Տիգրան Հարությունյանին`նրանց գլխավորած լրատվամիջոցներում աշխատանքի առաջարկի համար: Արմեն Դավթյանը զարմացած էր եւ ուրախ միաժամանակ, որ դատական համակարգը բարեփոխվում է: «Զգացի, որ դատարանները անկախ են դատախազներից. նշեմ՝ չնայած որ դատախազ Իսահախանյանը չառարկեց եւ միջնորդեց բավարարել։ Հարցս քննող դատավոր Վահե Ջիվանյանը բոլորովին վերջերս հունիսի 20-ին է նշանակվել դատավոր: Անկեղծ լինեմ՝ հույս չունեի, որ ազատման որոշում կկայացնի, քանի որ մտածում էի` փորձառու չէ: Բայց պարզվեց՝ սկզբունքային ու անկողմնակալ, պրոֆեսիոնալ երիտասարդ դատավոր է: Ցավոք, նույնը չեմ կարող ասել ինձ ազատազրկման դատապարտած Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Նապոլեոն Օհանյանի մասին, որը կատարեց դատախազության կամքը»,-ասաց Արմեն Դավթյանը` նշելով, որ այսօր չի ցանկանում անդրադառնալ անցյալին: «Սա այլ խոսակցության թեմա է, որի մասին դեռ առիթներ կունենամ խոսելու»,-ասաց նա: «Շատ շնորհակալ եմ իմ այն ընկերներին, որոնք անցած 5 տարում չմոռացան ինձ ու աջակցեցին ինչով կարողացան: Թերեւս այսքանը` այսօր: Մնում է կարողանամ վերաինտեգրվել հասարակությանը, ինչի համար ակնկալում եմ ընկերներիս աջակցությունը» ,- եզրափակեց արդեն նախկին դատապարտյալը։ Ի դեպ նրան դատարան չէին տարել ու Արմենակ Դավթյանի շահերը դատարանում պաշտպանեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Իրինա Մանուկյանը։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ