Մարտունու համայնքապետարանը պարետի որոշմամբ փակ է. համայնքապետն ընտանիքի հետ միասին վարակված է
Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանը ընտանիքի հետ միասին վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ. համայնքապետարան էլ պարետի որոշմամբ փակ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետը։ Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե ինքը մասնակցել է դստեր 150 հոգանոց նշանդրեքին, վարակվել ու հետո մասնակցել քաղաքապետարանի աշխատակիցների հետ երեկույթի, Ավետիսյանն ասաց, որ դստեր նշանդրեքը եղել 30 հոգանոց։ «Այո, եղել է դստերս նշանդրեքը, սակայն 150 հոգանոց չի եղել, եղել է 30 հոգանոց, որին մասնակցել են միայն մոտ բարեկամները։ Հետո կորոնավիրուսի ախտանշաններ եմ ունեցել, հանձնել եմ թեստ։ Այդ ընթացքում քաղաքապետարանի աշխատակիցներն ինձ խնդրեցին գնալ իրենց հետ քեֆի, ես չէի ուզում, ստիպված գնացել եմ, բայց հեռու եմ մնացել. առանձին եմ մնացել իրենցից։ Հետո պարզվեց որ ընտանիքի անդամներով բոլորս վարակվել ենք»,- ասաց նա։ Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից Արմինե Մելքոնյանը գրել էր, որ Մարտունու քաղաքապետը մասնակցել է դստեր 150 հոգանոց նշանդրեքին, հետո քեֆի գնացել քաղաքապետարանի աշխատակիցների հետ, իսկ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եկել։ «Մարտունու քաղաքապետի դստեր 150 հոգանոց նշանդրեքը նոր պատուհաս է մեր մարզի համար։ Նշանդրեքից երկու օր առաջ ջերմող քաղաքապետի կինն ու որդին թեսթ են հանձնել ու անգամ պատասխանին չսպասելով մասնակցել են միջոցառմանը ։ Էջմիածինցի կնոջ վատ խաղի հերթական տարբերակը արդեն մարտունեցիքի մարմնավորմամբ։ Նշանդրեքից հետո քաղաքապետը դարձյալ չսպասելով թեսթի պատասխաններին քաղաքապետարանի ողջ անձնակազմի հետ գնացել է Արմաղան քեֆի ։ Մի խոսքով թեսթը դրական է եկել , Մարտունու քաղաքապետարանը փակ է, իսկ նշանդրեքի մասնակիցները մեկուսացած ։ Իսկ պատկան մարմիննե՞րը … Էսքանից հետո էլ ի՞նչ պատկան մարմիններ»,- գրել էր օգտատերը։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ