Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանի նոր հրամանը

Օգոստոսի 31-ին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է 2020-2021 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները։ Ըստ դրա՝ 1) Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասավանդվում է երկու օտար լեզու, որոնցից առաջինը ռուսերենն է, երկրորդը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որեւէ այլ լեզու: 2) Հաստատության ընտրությամբ երրորդ օտար լեզու (բացի ռուսերենից եւ մյուս օտար լեզվից) կարելի է դասավանդել դպրոցական բաղադրիչի ժամաքանակի հաշվին՝ 5-9-րդ դասարաններում (շաբաթական 1.5 կամ 2 ժամ) եւ 10-12-րդ դասարաններում (շաբաթական 2 ժամ)՝ Նախարարության կողմից հաստատված չափորոշիչների եւ ծրագրերի, ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում: 3) Նախարարության կողմից՝ Հաստատության մանկավարժական խորհրդի եւ ըստ Հաստատության ենթակայության լիազոր մարմնի առաջարկությունների հիման վրա,կարող է փոխարինվել Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ այլն) այլ օտար լեզվով, ինչպես նաեւ որոշվել նոր հիմնադրված Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն: Տարրական դպրոցում «Ռուսաց լեզու» եւ «Օտար լեզու», միջին դպրոցում եւ ավագ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» եւ «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին համապատասխան մասնագետների, տարածքի եւ ֆինանսական հավելյալ միջոցների առկայության դեպքում դասարանը կարող է բաժանվել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 եւ ավելի է: Դասարանը նույն կարգով կարող է կիսվել երկու խմբի նաեւ Նախարարության երաշխավորած «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ, 11-րդ դասարաններ) առարկայի պարապմունքների ժամանակ՝ դպրոցական բաղադրիչի ժամաքանակը այդ առարկային տրամադրելու դեպքում։ «Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանը կիսվում է երկու խմբի՝ տղաների եւ աղջիկների՝ անկախ սովորողների թվից (ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր խմբի համար հաստատված համապատասխան առարկայական ծրագրով) ։ Անհրաժեշտության դեպքում Հաստատությունն իրավասու է վերաբաշխելու առարկայի ուսուցմանը Ուսումնական պլանով հատկացված ժամերը` պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը: 8-11-րդ դասարաններում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի եւ ուսումնական նյութերի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ: 1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձեւավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի տարեկան ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին: 2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման` պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը: 3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է ուսումնական պարապմունքների ընթացքում: 4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում: 6-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն» եւ այլ առարկաների ծրագրերով ամսական առնվազն 1 (մեկ) ժամ ուսուցումը կազմակերպվում է համակարգչային կաբինետում կամ դասասենյակում (համապատասխան տեխնիկայի եւ դասասենյակի առկայության դեպքում)` ելնելով յուրաքանչյուր առարկայից մատուցվող ուսումնական նյութի բովանդակային եւ դասավանդման մեթոդական պահանջներից: Այն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել «Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում» (http://lib.armedu.am) տեղադրված էլեկտրոնային ուսումնական նյութերը: 6-7-րդ դասարաններում «Կերպարվեստ» եւ «Երաժշտություն» առարկաներից մեկը Հաստատության ընտրությամբ դասավանդվում է առաջին, մյուսը` երկրորդ կիսամյակում՝ ապահովելով սույն հավելվածով սահմանված՝ տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակի պահպանման պահանջը: «Հայոց պատմություն» եւ «Համաշխարհային պատմություն» առարկաների համաժամանակյա թեմաների ուսուցումն ապահովելու նպատակով ուսուցիչներին իրավունք է տրվում մասնակի փոփոխություններ կատարելու նշված առարկաների դասացանկում՝ պահպանելով յուրաքանչյուր առարկային հատկացված տարեկան ընդհանուր ժամաքանակը: Հաստատությունում, ըստ կրթական ծրագրերի աստիճանների, տարրական, միջին եւ ավագ դպրոցներում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների համար «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցումը կարող է իրականացվել «Հանրակրթական դպրոցի հատուկ բժշկական խմբերի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի 1-12-րդ դասարանների ծրագրով», Հաստատության խմբակների համար նախատեսված ժամաքանակի շրջանակում կամ տվյալ դասարանի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասաժամերին՝ անհատական ծրագրով: Հաստատությունում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների գնահատում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայից չի կատարվում: