Ալկոհոլի թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը կորոնավիրուսով է վարակվել
Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս մասին NEWS.am-ին է հայտնել նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը։ «Քրեական գործի այս փուլում որպես անհետաձգելի դատավարական գործողություն՝ կալանավորման միջնորդության քննարկումը անհետաձգելի ու անհապաղ է։ Այս դեպքում գործ ունենք ֆորս մաժորային իրավիճակի հետ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի ընթացք է լինելու, որովհետեւ առանց իմ պաշտպանյալի չի կարող կալանքի միջնորդություն քննվել։ Անժամանակ հետաձգելու իրավական հիմնավորում նույնպես չկա, որովհետեւ սա անհապաղ քննվող դատավարական գործողություններից է»,- ասաց պաշտպան Գեւորգյանը։ Գոռ Գեւորգյանն ասաց, որ Աշոտ Հովսեփյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. արդեն մեկուսացված է։ Գեւորգյանը նշեց, որ ինքը նույնպես պատրաստվում է մեկուսանալ։ Նշենք, որ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունն այս գիշեր հետաձգվել էր, որովհետեւ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր եւ նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց: «Փաստացի այսօրվա իր առողջական վիճակի կտրուկ վատացումը կարող էր նաեւ դրանով պայմանավորված լինել»,- ասաց պաշտպանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին. ալկոհոլային թունավորման 38 դեպք՝ Արմավիրում, Կոտայքում, Երեւանում, որից 14-ը՝ մահվան ելքով:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ