Մելքոնյանը, որ «խորանա», մի գիրք կգրի ուրացման մեխանիկայի մասին
Սուրեն Սուրենյանց-ի ֆեյսբուքյան էջից՝
Հեղափոխությունից հետո՝ խոստանում էին քաղաքականության մեջ բացառել «հրացանավոր մարդու» ներկայությունը, բայց մասկի շոուներից անդին ոչինչ չի փոխվել ու երբ Նիկոլ Փաշինյանին պետք է լինում, «անկախ» պատգամավորի կայքի եթերում հայտնվում են «դուրսգրված մաուզերիստներ»։
Այնքան ծիծաղելի է, երբ քաղաքական դատողություններով հանդես է գալիս «թիկունքի Գագոն», նուն ինքը՝ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որը երկար տարիներ իր համար «հով լռված» է եղել Զինված Ուժերի թիկունքում ու ըստ որոշ լուրերի՝ բավականին կոմֆորտ։
Էս գեներալը, որը 2008-ի խառը օրերին առավոտյան Ռոբերտ Քոչարյանի հրամանն էր կատարում, ցերեկը հեռակա միանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հեղափոխությանը, իսկ երեկոյան տուն էր գնում՝ Սերժ Սաևգսյանին «բարև տալով», հիմա սկսել է «աշխարհացունց» դատողություններ անել ընդդիմության, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական օրակարգի մասին՝ անհեթեթություններ դուրս տալով, որոնց բովանդակությանն անդրադառնալ չարժե։ Վայ քեզ իշխանություն, որ մնացել ես «թիկունքի Գագոյի» հույսին։ Այստեղ են ասել՝ ձեր լրիվ «ինտելեկտուալ զինանոցը» բացեցիք, ափսոս որ՝ Մելքոնյանն այդպես էլ չի սովորում եթերում մի քանի կապակցված նախադասություն ասել։
Երեկ եթերում մի սովորական քաղաքական ողբերգակ էր, որը միշտ տեր է փնտրել՝ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Գագիկ Ծառուկյանի, Սամվել Բաբայանի կամ Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Երեկ էլ եթերում խճճվել էր ու չգիտեր՝ Տեր-Պետորսյանի, թե Սամվել Բաբայանի գովքն անի՝ կատարելով նրանց «ինքնակոչ» խոսնակի դերը։
Ասում եմ՝ Մելքոնյանի ասածների բովանդակության մեջ մտնելը ցածր է իմ ինտելեկտուալ արժանապատվությունից, բայց մի բան մասին չխոսել չեմ կարող։ Բոլոր կարևոր պահերին «զադնի դրած», բայց հիմա «առաջնագծում» Ծառուկյանին քննադատող Մելքոնյանը ասում է՝ 2015-ին Ծառուկյանի հետ «շատ էին խորացել»։ Այ հիմա, Մելքոնյանը «ճշտով» թող անկեղծ պատասխանի, թե հատկապես որ հարցով էր «շատ խորացել» Ծառուկյանի հետ։ Մենակ հանկարծ քաղաքական կամ գաղափարական լոլոներ չպատմի, որովհետև եթե «թիկունքի» գեներալը քաղաքականության հետ կապ ունի, ուրեմն քաղաքական գործիչ են նույնիսկ չծնված երեխաները։
Ասում եմ՝ Մելքոնյանը, որ «խորանա», մի գիրք կգրի ուրացման մեխանիկայի մասին։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան