10 տարի աշխատել է լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են․ Ծառուկյանը՝ Վահագն Հովակիմյանին
Կարևորը դատարկ-դատարկ խոսելը չէ, այսօր ժողովուրդը գործի և արդյունքի է սպասում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի այն մեղադրանքներին, որ նա հաճախակի ելույթ չի ունենում խորհրդարանի ամբիոնից:
«Այդ մարդն իրական կյանքում ոչ մի բան չի արել, 10 տարի աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են: Այդ մարդն իրավունքն ունի՞ Ծառուկյանի անունը տալու: Նա համեմատական կարգով պետք է նայի՝ ում մասին է խոսում, ինքն ինչ է արել, Ծառուկյանն է արել։ Մարդը պետք է հասկանա՝ ինչ է ասում։ Ժողովուրդը դատարկ-դատարկ խոսելով չի բավարարվում, նա ուզում է փոփոխություն առօրյայում, աշխատանքի մեջ, դրա համար պետք է գործ անել, ոչ թե դատարկ-դատարկ խոսել։ Ամեն մեկը դերի մեջ մտնելով, թե ով ավելի երկար կխոսի, դա ժովորդին չի հետաքրքորում. ժողովուրդը սպասում է արդյունքի»,- ասաց նա:
Ծառուկյանը նշեց՝ եթե ցանկացած պատգամավոր իր արածի 3 տոկոսն արած լիներ՝ մեր երկիրը կզարգանար։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային