Իշխանական պատգամավորի հերթական «բլթոցը»
1or.am կայքի հոդվածագիրը անդրադարձել է իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի վերջին հայտարարություններին ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան արձագանքին.
Վերջին շրջանի քաղաքական զարգացումների առանցքը պտտվում է ապրիլյան քննիչ հանձնաժողվի և բուն ապրիլյան քառօրյայի շուրջ ընթացող գործընթացների շուրջ։ Քանիցս շեշտել ենք, որ այս թեման ներքաղաքական նպատակներով և սեփական քաղաքական ամբիցիաների համար օգտագործելն ուղղակի անթույլատրելի է և հակապետական։ Ցավոք, պետք է արձանագրել, որ այս հարցը օրվա իշխանությունների համար դարձել է արհեստական հորջորջման առարկա։ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսից հետո լրատվականներում մեկնաբանությունների պակաս չկար․ գրեթե յուրաքանչյուր երկրորդը փորձում էր ինչ-որ կերպ քննադատել Սարգսյանին՝ իշխանությունների աչքին հերթական անգամ բարձրանալու և քծնելու համար։ Այդ շարքից էր նաև իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատյանը, ով փորձել էր «գեոստրատեգի» և «լուր տակտիկի» դեմքով նախագահ Սարգսյանի ասվածի վերաբերյալ նայիվ մեկնաբանություններ անել։
Խաչատրյանին բավականին չոր հակադարձել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով․
«ԳԱԻ նախկին տեսուչն իրեն իրավունք է վերապահում խոսելու ռազմական ստրատեգի դիրքերից»։
Աշոտյանին Խաչատրյանը հակադարձել էր, թե նա իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է համաժողովրդական դժգոհությանն ու հայհոյանքներին, ով իր գործունեությամբ վաստակել է հայկական նոր հայհոյանքի բրենդը, որի հեղինակը ժողովուրդն է։ Նա Աշոտյանին հորդորել էր մնալ քաղաքավարության և բարոյականության շրջանակներում: Նախկին պետավտոտեսուչի բավականին տիպիկ ալեգորիաներով նախօրեին անդրադարձել էր ՀՀԿ փոխնախագահը՝ նրա կողմից արված ձևակերպումներին տալով հետևյալ պատկերավոր բնորոշումը․
«Փոխանցե'ք իրեն, որ որպես նախկին պետավտոտեսուչ, լավ հիշի, որ կյանքը՝ փայտիկ է. մի օր ձեռքումն է, մի օր էլ՝ Աստված հեռու պահի»:
Ասվածից հետո, համաձայնեք, որևէ մեկնաբանություն անելու կարիք չկա, քանի որ ամեն ինչ շատ կոլորիտային է ասված։ Ստացվում է, որ իր հակասական հայտարարություններով աչքի ընկած Խաչատրյանը, ով իրականում միջինից ցածր հնարավորություններ ունեցող ոստիկանության նախկին աշխատակից է, փորձում է նման կարգի մեծ տրամաչափ ունեցող հարցերի հետ կապված տարբեր մենկնաբանություններ ու անհեթեթ ձևակերպումների միջոցով ինքնահաստատվել։ Իսկ Արմեն Աշոտյանի կողմից հնչած մեկնաբանությունների վերաբերյալ ասված մտքերը մանկական զավեշտալի նեղացվածություն են հիշեցնում։ Փաստացի ստացվում է այնպես, որ Խաչատրյանը ներկայումս փորձում է իր երբեմնի «քաղաքական հայրերի» նկատմամբ քննադատական դիրքորոշում դրսևորել, ինչն արդեն երկրորդ անգամ արժանանում է դաստիարակչական հայրական ապտակի։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան