Կարբի գյուղում ողբերգական վթարի զոհերի թիվը հասավ 4-ի. հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից 3-ը մահացել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 5-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ, 61-ամյա Հմայակ Հակոբյանը:
Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:
Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Niva-ն վարել է Օհանավան գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Հակոբյանը:
Վթարի հետևանքով տեղում մահացել էր նույն գյուղի բնակիչ, 59-ամյա Սրբուհի Հակոբյանը, իսկ վարորդ Կ. Հակոբյանն ու ուղևորներ, Հ. Հակոբյանը, Սուսաննա Հայրապետյանը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից «Արմենիա» բժշկական կենտրոնի, իսկ 5-ամյա Սրբուհի Հակոբյանը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բացի երեխայից բոլոր տեղափոխվածները մահացել են:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 79 VR 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կարբի գյուղի վարչական տարածքում՝ Կարբիի ձորում, ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 130 մետր բարձրությունից գահավիժել և հայտնվել «Ավանգարդ» հանգստի գոտու հարևանությամբ գտնվող ձորում: Վթարի հետևանքով 3 հոգի մահացել էին, 2 հոգի, որոնցից մեկը երեխա է, տեղափոխվել էին հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել «Ավանգարդ» հանգստի գոտում հանգստացող քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Մահացածներին և վիրավորներին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ