Նիկոլը, Սուրենը, ասֆալտն ու ատկատը. Բաբկեն Հարությունյան
Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ-ի նախագահ Բաբկեն Հրությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ասֆալտ փռելը դրոշակ դարձրած` Նիկոլն այսօր ևս մի շարք զավեշտալի հայտարարություններ է արել, թե երկու տուփ ծխախոտ պակաս ծխեք, դրա փողը վճարեք բյուջե, մի շիշ արաղ պակաս խմեք, էլ չի ասում երկու շիշ պակաս խմեք, էդ փողը վճարեք բյուջե, որովհետև դա դառնալու է ճանապարհ: Գույքահարկը ավելացրել են, հո ինքը հոր տուն չի տանելու, ճանապարհ է կառուցելու: 300 տարվա պատմություն ունեցող գյուղն իբր առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Վերջում էլ բողոքել, թե 30 տարի ավերակների մեջ ապրողները , հիմա մի քար շարժվում է` դառնում են բողոքավոր:
«Նիկոլը մեծահոգաբար» չի ասել, որ կարող ենք շոր ու կոշիկ չգնել, վատ սնվել, կյանքի հաճույքներից չօգտվենք ու էլ ավելի շատ հարկ մուծենք, որ ինքն ու իր պաշտոնյաները էլ ավելի շատ պարգևավճար ստանան, որ էլ ավելի շատ ասֆալտ արվի: Լավ, ասաֆալտն` ասֆալտ, իսկ եթե իշխանափոխությունից հետո պարզվի, թե ինչու էր Նիկոլը այդքան շատ «սիրում» ասֆալտ անել, թե ինչու է Պապիկյան Սուրենը նախարարության գործառույթները մի կողմ գցած առավոտից երեկո նկարվում ասֆալտի ֆոնին, եթե պարզվի, որ ասֆալտի տենդերները ամենևին էլ արդար չեն եղել ու ատկատ է եղել` ինչ է ասելու Նիկոլը՞, այս անգամ քանի տարի է նստելու Սուրենը՞, և վերջապես` ասֆալտ քիչ անելու համար նախկին իշխանություններին մերժածները ինչ են ասելո՞ւ:
Հա, վերջինները հավանաբար միմյանց կասեն, թե բա Նիկոլի վախտ ինչի՞ չէիք խոսում, Սուրենը ցույց կտա Նիկոլին, Նիկոլն էլ չուզենալով կհիշի իր հայտարարությունը, որ եթե ինքը կոռուպցիայի մեջ բռնվի` թող իրեն հրապարակում կախեն:
Մենք էլ Աղազարյան Հովիկին թախանձագին կխնդրենք չինքնահրկիզվել:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան