Հիվանդանոցի մոտ մահացած երիտասարդը Ռայկոմի Էդուլիկն էր. նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից. (տեսանյութ)
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ տեղի ունեցած դեպքից, որի հետևանքով հիվանդանոցի մոտ դիակ էր հայտնաբերվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, մահացածը Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ Էդուարդ Օհանյանն է, որը ամիսներ առաջ է ազատվել քրեկատարողական հիմնարկից: Ավելին մեզ հայտնի դարձավ, որ նա Զեյթուն Վարչական շրջանում առավել հայտնի է Ռայկոմի Էդուլիկ Բոնիեմ անունով: Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա: Ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար, թե որտեղ են տեղի ունեցել կրակոցները: Փաստի առթիվ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ԵՎ ահա մեզ հայտնի դարձավ , որ այսօր քրեական գործը Մալաթիայի քննչական բաժնից տեղափոխվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժին: Ավելին իրավապահները պարզել են, որ կրակոցներին ու վիճաբանությանը մասնակցել են 25-ից ավել անձիք: Ի դեպ մեզ հայտնի դարձա , որ կրակոցների արդյունքում Էդուարդ Օհանյանին հիվանդանոց են տեղափոխել Opel մակնիշի ավտոմեքենայով եւ թողնելով դեպքի վայրում հեռացել են , ինչի արդյունքում էլ Էդուարդ Օհանյանը մահացել է:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ