Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Քաղաքականություն

Արսեն Թորոսյանի նոր հրամանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատել է Աշխատավայրում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման ռիսկերի գնահատման (ժամանակավոր) մեթոդական ուղեցույցը։

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ  

1. Կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19 (այսուհետ՝ COVID-19) դեմ պայքարի ուղղությամբ կազմակերպվել և իրականացվել են մի շարք հանրային առողջապահական և սոցիալական միջոցառումներ՝ ներառյալ տեղաշարժի սահմանափակումներ, դպրոցների և տնտեսվարող սուբյեկտների գործունեության մասնակի կամ լրիվ դադարեցում, մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման սահմանում կոնկրետ աշխարհագրական տարածքներում, միջազգային ճամփորդությունների սահմանափակումներ:  

2. Կախված համաճարակային իրավիճակից տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները համապատասխանաբար փոփոխվել են (սահմանափակումների վերացում):  

3. Սույն մեթոդական ուղեցույցը մշակվել է Առողջապահության համաշխարային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) առաջարկությունների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային մոտեցումները փոփոխվում են, հետևաբար, սույն փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ հիմք ընդունելով ԱՀԿ-ի հետագա նոր մոտեցումները:  

4. Մեթոդական ուղեցույցը նախատեսված է նրանց համար, ովքեր ներգրավված են աշխատավայրում COVID-19 տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների կազմակերպման, գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ) մշակման գործում, ինչպես նաև հանրային առողջապահական մարմինների մասնագետների համար և ներառում է աշխատավայրերի համար ոչ առողջապահական բնույթի ընդհանուր ցուցումներ:  

2. ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

  5. COVID-19 փոխանցվում է հիմնականում շնչառական կաթիլների կամ աղտոտված մակերեսների հետ շփման արդյունքում: Աշխատանքի բերումով վարակվելու վտանգին կարելի է ենթարկվել ցանկացած պահի՝ աշխատավայրում, աշխատանքի բերումով համայնք այցելելու ժամանակ, որտեղ տարածված է հիվանդությունը, ինչպես նաև աշխատանքի գնալիս և այնտեղից վերադառնալու ճանապարհին:  

6. Աշխատանքի բերումով COVID-19 վարակվելու վտանգին ենթարկվելու ռիսկը կախված է պացիենտների կամ անախտանիշ անձանց հետ սերտ (1 մետրից պակաս) կամ հաճախակի շփվելու հավանականությունից:  

7. Աղյուսակ 1-ում ներկայացված վարակվելու վտանգին ենթարկվելու ռիսկի մակարդակները կարող են օգնել աշխատավայրում ռիսկերի գնահատման՝ հաջորդիվ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկելու հարցում:  

8. Միևնույն աշխատանքային միջավայրում կարող են լինել տարբեր մակարդակի ռիսկեր պարունակող աշխատանքներ կամ առաջադրանքներ: Հետևաբար, ռիսկերի գնահատումն անհրաժեշտ է իրականացնել յուրաքանչյուր կոնկրետ աշխատանքային միջավայրի և յուրաքանչյուր աշխատանքի կամ աշխատանքների խմբի համար: Ռիսկերի յուրաքանչյուր գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել միջավայրը, առաջադրանքը, սպառնալիքը, եթե այդպիսիք կան (օրինակ՝ պացիենտների կամ նրանց կոնտակտների հետ աշխատողների համար), և առկա ռեսուրսները, ինչպիսիք են անհատական պաշտպանության միջոցները:

  9. Հիմնական հանրային ծառայությունները, սննդի մանրածախ և մեծածախ վաճառքը, օթևանատները, հասարակական տրանսպորտը, առաքման ծառայությունները, ջրամատակարարման ու կոմունալ ծառայությունները և պացիենտների կամ նրանց կոնտակտների հետ աշխատողները, կարող են առողջության և անվտանգության առումով ենթրակվել վտանգի՝ մեծացնելով վարակվելու ռիսկը՝ հաջորդիվ հիվանդության բարդություններով ընթացքը:  

10. Գործատուի կողմից աշխատատեղերի ռիսկերի գնահատումն անհրաժեշտ է իրականացնել պարբերաբար՝ խորհրդակցելով հանրային առողջապահական մարմինների հետ:  

3. ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

  11. Աշխատավայրի համար, ռիսկերի գնահատման ուղղությամբ, մշակվում են COVID-19 կանխարգելման և հետևանքների մեղմման գործողությունների ծրագրեր՝ ռիսկերի գնահատման արդյունքներին ու համաճարակային իրավիճակին համապատասխան: Ծրագիրը ներառում է առողջության ապահովմանն ու անվտանգությանն ուղված միջոցառումներ՝ ուղված աշխատավայրի գործունեության ժամանակավոր դադարեցմանը, վերսկսմանը, և, անհրաժեշտության դեպքում, աշխատանքային պայմանների փոփոխմանը: Աշխատավայրերի գործունեության վերսկսումը մանրամասն պլանավորվում է նախապես, իսկ առողջության ու անվտանգության հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերը պատշաճ գնահատվում են: Գործողությունների ծրագիրը և ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումները պարբերաբար թարմացվում են՝ ելնելով համաճարակային իրավիճակից և դրա զարգացման միտումներից, աշխատավայրում COVID-19-ի նոր դեպքերի կամ աշխատակիցների, այցելուների և պատվիրատուների կամ հաճախորդների կողմից անվտանգության կանոններին չհետևելու դեպքում:

  12. COVID-19 կանխարգելման և հետևանքների մեղմմանն ուղղված գործողությունները պետք է իրականացնել աշխատանքային անվտանգության և առողջության հետ կապված մյուս ռիսկերի հաղթահարմանն ուղղված գործողությունների հետ միասին, ինչպիսիք են էրգոնոմիկական խնդիրները, աշխատանքային ծանրաբեռնվածությունն ու երկար աշխատանքային ժամերը, հեռավար աշխատանքը, հոգեսոցիալական ռիսկերը և այլն:

13. .... Ավելին