Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ
Հասարակություն

Կարևոր․ Որքան արժե COVID-19-ի բուժումը տնային պայմաններում Երեւանում

57-ամյա Նարինեն վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի վարակից բուժվել է տնային պայմաններում։ NEWS.am Medicine-ի թղթակցին տված հարցազրույցում նա պատմել է, թե որքան է արժեցել նրա բուժումը: Պոլիկլինիկայի թերապեւտը պացիենտին մակրոլիդային խմբից հակաբիոտիկ էր նշանակել (անվանումը չենք գրում ակնհայտ պատճառներով): 6 հաբի համար Նարինեն 5600 դրամ էր վճարել: Նրան անհրաժեշտ էր նաեւ մեկ ամիս վիտամին D ընդունել (ամսական 6000 դրամի) եւ արյունազերծող դեղամիջոցի սրսկումներ նաել: Նրան պետք էր ընդհանուր 10 ներարկում անել, եւ դրանցից յուրաքանչյուրն արժեր 3500 դրամ. այսպիսով, Նարինեն այս դեղամիջոցի համար 35 000 դրամ է վճարել։ Բուժման ընթացքում ինչ-որ պահի Նարինեի վիճակը սկսել էր վատթարանալ, եւ նրան հակաբիոտիկ էին նշանակել ցեֆալոսպորինների խմբից, որի համար նա 4200 դրամ է վճարել: Նրան նշանակվել էր նաեւ բրոնխալայնացնող դեղամիջոց, որը պետք է հեշտացներ նրա շնչառությունը: Այն արժեր 2200 դրամ: Հիվանդը նաեւ դեղամիջոց էր ընդունում ջերմության դեմ, բայց այն չէր գնում, քանի որ ուներ տանը։ Դեղորայքի համար Նարինեն վճարել է ընդհանուր մոտ 53․000 դրամ: Դեղերից բացի, Նարինեն վճարել է նաեւ այն բժշկական հետազոտության համար, որը նրա բժշկական ապահովագրությունը չէր ծածկում եւ որը չի արվել պետպատվերի շրջանակներում: Նարինեի խոսքով՝ թոքերի սոնոգրաֆիկ հետազոտության համար նա 10․000 դրամ է վճարել եւ եւս 3000 դրամ՝ արյան ստուգման համար: Եւս 2000 դրամ նա վճարել է իր տուն եկած բուժքրոջը, ով արել էր արյունը մակարդող առաջին ներարկումը եւ սովորեցրել էր իրեն ինքնուրույն սրսկումներ անել։  արյան մեջ թուլացնող դեղի առաջին ներարկումը տան և սովորեցնեն, թե ինչպես ինքնուրույն կատարել այդ ներարկումները: Բուժքույրը, ի դեպ, նրան ասել էր, որ այդ դեղամիջոցը COVID-19 ունեցող շատ հիվանդների են նշանակում՝ այս վարակի դեպքում թրոմբագոյացման բարձր ռիսկի պատճառով: Բացի այդ, քանի որ բուժման ընթացքում ոչ Նարինան եւ ոչ էլ նրա ընտանիքի անդամները չէին կարող դուրս գալ տնից նա ստիպված էր լինում պատվիրել սնունդը եւ դեղամիջոցները, եւ առաքման համար եւս շատ դեպքերում պետք էր լրացուցիչ վճարել։ Մեկ այլ հիվանդի՝ 40-ամյա Նարեկի բուժումը (անունը փոխված է իր իսկ խնդրանքով) ավելի էժան էր. նրան եւս հակաբիոտիկ էր նշանակել մակրոլիդային խմբից, որի համար նա 7000 դրամ էր վճարել։ Նա նաեւ հակավիրուսային դեղամիջոց էր ընդունում, որն արժեր մոտ 6000 դրամ, ինչպես նաեւ՝ C եւ D վիտամիններ (միասին՝ մոտ 3400 դրամ): Արյունը մակարդող դեղամիջոցներ Նարեկին չէին նշանակել, սակայն նշանակել էին ասպիրին պարունակող դեղամիջոց (մոտ 3000 դրամ): Նա ծախսել էր ընդհանուր 19400 դրամ։ Արտաշեսը վարակը բավականին հեշտ է տարել՝ առանց բարդությունների, եւ նրան միայն հակաբիոտիկ (4950 դրամ՝ 5 հաբի համար) եւ հակավիրուսային դեղամիջոց էր (3130 դրամ՝ 5 հաբի համար) նշանակվել: Բուժման համար նա վճարել է ընդհանուր 8080 դրամ: Նշենք, որ Նարեկը տնային պայմաններում բուժվելուց հետո իր հաշվին կրկին կորոնավիորւսի ախտորոշման թեստ է հանձնել, որի արդյունքներն արդեն բացասական էին։ Առաջին անգամ անալիզներն արվել էին անվճար՝ պետպատվերի շրջանակներում, եւ արդյունքը դրական էր։ 

Ավելին