Բաքվում պատժել են հայ սպային գերեվարողներին. ինչ է պատահել
Ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածել, որ այդ երկրի ՊՆ ղեկավարությունը պահեստազոր է ուղարկել այն զինծառայողներին, որոնք առնչություն ունեն գերված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարմանը, ձայնագրել են հեռախոսներով և տարածել սոցցանցերում: Ինչո՞ւ է Բաքուն պատժել դա անող զինծառայողներին, այն դեպքում, երբ ադրբեջանական քաղաքականության ծանոթ ձեռագիրն ու, այսպես ասած, «ոճը» հուշում են, որ այդ զինծառայողները անգամ պետք է խրախուսվեին: Համենայնդեպս, քնած հային կացնահարած մարդասպանին հերոսացնող իշխանության պայմաններում բավականին տարօրինակ է, որ պատժում են գերեվարված հայ սպայի վերաբերյալ հեռախոսային ձայնագրությունները սոցցանց գցած զինվորներին: Միևնույն ժամանակ, հազիվ թե այդ քայլով Բաքուն փորձում է որևէ տպավորություն թողնել միջազգային հանրության վրա: Առավել ևս, որ Ադրբեջանը դեռևս չի էլ թույլ տալիս, որ միջազգային մարդասիրական կառույցները այցելեն գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: Ուրեմն ինչո՞ւ են պատժվում նրանք, որոնք սոցցանց են ներբեռնել հայ սպայի գերեվարման հետ կապված տեսանյութեր: Արդյո՞ք այն պատճառով, որ այդպիսով Բաքվին զրկել են ինչ-ինչ պլաններ առաջ տանելու հնարավորությունից, օրինակ՝ այն առնչությամբ, որ հայ սպան հետախույզ և դիվերսանտ է: Բաքուն հենց այդպես էր ներկայացնում եղանակային վատ պայմանների ժամանակ դիրքերի դիտարկման ընթացքում մոլորված հայ սպային: Մինչդեռ սոցցանցերում հայտնված տեսանյութերը հնարավոր է՝ պարունակում են պատկերներ, որոնք, մեղմ ասած, հերքում են Ալավերդյանի դիվերսանտ լինելը: Մի բան հստակ է, որ Ադրբեջանը մի կողմից՝ գերեվարել է հայ սպային և փորձում է դրա վրա քաղաքական դիվիդենդներ կառուցել և թելադրել պայմաններ, այդ թվում՝ իր երկու հայտնի քարվաճառյան դիվերսանտներին հետ ստանալու «բաղձալի նպատակը» իրագործելու համար, մյուս կողմից՝ հայտնվել է անհարմար վիճակում, և ամեն ինչ չէ, որ ընթանում է Բաքվի սցենարով: Այստեղ անշուշտ մեր բոլորի գերխնդիրը հայ սպայի կյանքի պահպանությունն է, ինչը զգալի մասով իհարկե կախված չէ հայկական կողմից, սակայն այդուհանդերձ հրամայական է՝ անել հնարավորը, գործի դնել բոլոր ջանքերը նրա կյանքը պահպանելու և հնարավորինս կարճ ժամկետում նրան Հայաստան վերադարձնելու համար:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան