Մարգարիտ Եսայանը վերադառնում է ակտիվ լրագրություն
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթը տեղեկություններ ուներ, որ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը պատրաստվում է վերադառնալ ակտիվ լրագրության դաշտ: Ըստ մեր աղբյուրների, Եսայանը պատրաստում է նոր հեռուստանախագիծ, որը հեռարձակվելու է ընդդիմադիր կայքերից մեկով: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Մարգարիտ Եսայանին:
«Այո, ունեմ նման մտադրություն՝ հեղինակային հաղորդում անել ընդդիմադիր կայքերից մեկում: Այն նախապատրաստական փուլում է:
Շուտով կիմանաք՝ ինչպես է կոչվելու, ինչպես է հեռարձակվելու, ինչպիսի ֆորմատով և այլն: Այո, մտադիր եմ դարձի շրջանս յուր վերադառնալ ժուռնալիստիկա, որովհետև համոզված եմ, որ նախկին լրագրող երբեք չի լինում: Այսօր մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ կարծում եմ՝ ճիշտ, պրոֆեսիոնալ լրագրության կարիք կա, որքան էլ մենք շատ ունենք պրոֆեսիոնալ լրագրողներ, դրա կարիքը կա: Ես հույս ունեմ, որ հաղորդումը հետաքրքիր կլինի, կդիտվի, արձագանքներ կլինեն: Գուցե հարցեր առաջանան, որ ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ և այլն:
Ուզում եմ առիթն օգտագործելով ասել, որ որևէ քաղաքական կողմնապահություն չի լինելու: Լինելու է մաքուր, ազնիվ ժուռնալիստիկա: Այն արժեհամակարգը, սկզբունքները, որոնք ես կրում եմ, հավատարիմ եմ, անփոփոխ են լինելու: Այստեղ երկրորդ կարծիք չկա, բայց արդեն որպես լրագրող լինելու եմ անկողմնակալ և աշխատելու եմ տարբեր քաղաքական ուժերի հետ: Վստահ եմ, որ առաջին իսկ հաղորդումներից հետո հաճելիորեն կզարմանաք և անկողմնակալ, սկզբունքային, ճիշտ ու մաքուր ժուռնալիստիկա կտեսնեք»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց Եսայանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային