Ինչպես գրանցվել առցանց դասերին (տեսանյութ)
Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2426 աշակերտի համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է կենտրոնացված հեռավար ձևով' հիմք ընդունելով հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը։
Աշակերտի առցանց կրթության կազմակերպման համար դպրոցի օպերատորից հարկավոր է ստանալ երեխայի մուտքանունն ու գաղտնաբառը և գրանցվել այս հղումով։
Գրանցման քայլերը ներկայացված են կից տեսանյութում։ Անհրաժեշտ է միանալ աշակերտի դասարանի թիմին և հետևել դասավանդող ուսուցչի հրահանգներին։ Կայքում կտեղադրվեն նաև դասարանների հղումները։ Գրանցվելով և անցնելով այդ հղումներով' հեշտությամբ հնարավոր է օգտվել առցանց դպրոցի տրամադրած բովանդակությունից։
Կենտրոնացված հեռավար ուսուցմամբ ապահովվում է դպրոցական կրթական ծրագրի բովանդակությունը։
e-school Armenia նախագիծն ապահովում է դպրոցական կրթական ծրագրի բովանդակությունը՝ 1) տեսադասերի, 2)վեբինարների, 3)էլեկտրոնային նյութերի միջոցով։ Երեխայի գնահատման համար պատասխանատու է դպրոցը։
Գնահատման և մասնակցության հաշվառման հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել դպրոց, քանի որ այն տեղեկացված է լինելու աշակերտի ակտիվության և մասնակցության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ աշակերտը կարող է չհաճախել դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության սահմանած ցանկի, ինչպես նաև եթե ընտանիքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ կամ ընտանիքի որևէ անդամ կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբում է՝ բժշկական հաստատ համապատասխան ցուցումով։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ