Քիչ առաջ հայտնի դարձավ, որ միանգամից 7 հոգի աշխատանքից ազատման դիմում է գրել
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կապանում միանգամից 7 օպերլիազոր աշխատանքից ազատման դիմում են գրել։ Ըստ մեր տեղեկությունների՝ ազատման պատճառն այն է, որ Կապանի ոստիկանապետին հեռացրել են աշխատանքից և տեղափոխել Սիսիանի ոստիկանության բաժին։ Օպերլիազորները, ըստ ոստիկանության մեր աղբյուրների, այդ տեղափոխության հետ համամիտ չեն եւ ազատման դիմում են ներկայացրել։ Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, երբ Կապանի ոստիկանապետ Ավետ Հովհաննիսյանին տեղափոխում են Սիսիանի ոստիկանության բաժին, նրա փոխարեն նշանակում են Սենիկ Երանոսյանին: Վերջինս, գալով նոր պաշտոնի, իր կանոններն է թելադրում, ինչը բաժնում «ծանր» են տանում։ Սակայն կարճ ժամանակ անց Երանոսյան Սենիկին եւս ազատում են, եւ Կապանի ոստիկանապետ են նշանակում Զորիկ Վարդանյանին: Այս իրավիճակը համակարգում լուրջ խոսակցությունների պատճառ է դառնում, որից հետո 7 օպերլիազոր ազատման դիմում են գրում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ