Հարազատները 30-ամյա ծննդկանի մահվան համար մեղադրում են բժիշկներին (տեսանյութ)
Հակաբիոտիկի մեկ ներարկումը ճակատագրական դարձավ 30-ամյա ծննդկանի համար: Նա նախօրեին Շենգավիթ բժշկական կենտրոնում ծննդաբերությունից հետո մահացել է:
«Վերջին հաշվով՝ մարդը ողջ-առողջ իր ոտքով եկել է հիվանդանոց, առանց որևէ խնդրի: Ես սա համարում եմ սպանություն», - ասում է ծննդկանի եղբայրը:
Հարազատները պատմում են, որ Սեդան 2 տարի առաջ վիրահատվել էր արտարգանդային հղիության պատճառով: Այդ վիրահատությունից հետո Սեդայի կյանքը փրկել են մեծ դժվարությամբ:
«Վիրահատության ժամանակ Սեդային ներարկել էին հակաբիոտիկ, որից թոքերը ջուր էր լցվել, ընկել էր կոմայի մեջ: Սեդայի կյանքը դժվարությամբ փրկեցին. այդ ժամանակ չգիտեին, որ անտիբիոտիկից հնարավոր է այդ վիճակում հայտնվել» -ասում է Սեդայի հարազատը:
Հարազատների պնդմամբ՝ Սեդան դրանից հետո բուժվել է ու խնդիրներ չի ունեցել: Լավ տրամադրությամբ գնացել է հիվանդանոց, ժամեր անց էլ հարազատները կապը կորցրել են Սեդայի հետ: Այդ ընթացքում, հարազատների խոսքով, իրենց ոչինչ չեն տեղեկացրել Սեդայի ու երեխայի վիճակի մասին: Անհանգստությունը մեծացել է, երբ եկել են անվտանգության աշխատակիցներն ու փակել մուտքը:
«Գիշերը՝ ժամը 3-ի կողմերը, անվտանգության աշխատակիցները շատանում են հարկում ու դռան դիմաց պատ են կազմում: Բնականաբար, մենք հասկանում ենք, որ այդպես են արել, որ կռիվ չլինի: Հետո Սիրունյանը կանչում է Սեդայի ամուսնուն, ամուսինն էլ գնում է ու տեսնում՝ Սեդան մահացել է: Թե ինչպես է մահացել ու երբ, մենք մինչև հիմա ոչինչ չգիտենք» - ասում է Սեդայի հարազատը:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել՝ ծննդկանի մահվան դեպքի հետ կապված՝ նշելով, որ ծննդկանին ներարկել են այլ խմբի հակաբիոտիկ՝ ըստ բժշկական պրոտոկոլի:
«Կնոջը ներարկվել է այլ խմբի հակաբիոտիկ՝ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական պրոտոկոլի: Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Գանգատվել է շնչահեղձության, խեղդոցի զգացումից, ունեցել է հազ, վերջույթների ցիանոզ: Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որը հնարավոր է եղել վերականգնել: Առավոտյան 05:40-ին մոնիտորի վրա կրկին արձանագրվել է սրտի կանգ: Արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահը» - նշված է Շենգավիթ ԲԿ-ի հաղորդագրության մեջ:
Բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է, նա առողջ է: Հարազատները Սեդայի մահվան համար մեղադրում են բժիշկներին, և պնդում, որ անելու են հնարավորը՝ իրական մեղավորներին գտնելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան