Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ մասնավորապես ասվում է․
Երեկվանից իշխանական ագիտպրոպը, ամենայն հավանականությամբ՝ ԱԱԾ-ի պասով, ծնել է մի տեսանյութ, որում Նաիրա Զոհրաբյանը վիրավորական արտահայտություններ է անում մեր հասցեին:
Մե փնթի խինդ, մե գոջիական վժժոց:
Նաիրա Զոհրաբյանը երեկ երեկոյան իր էջում տվեց իր բացատրությունը, որը, բոլոր խնդիրներով հանդերձ, ես անձամբ ընդունեցի:
Մի երկու բան էլ իմ կողմից ավելացնեմ, քանզի ակնհայտ է, որ սա նիկոլականների վերջին կեղտոտ ներքնաշորը չէր:
Այս կոմպրոմատային նողկալի պայքարի քավորները մի բան լավ չեն հաշվել: Անկախ նրանից, թե մնացած քաղաքական ուժերն անցյալում ինչ հարաբերություններ են ունեցել, ինչեր են ասել իրար հասցեին (իսկ որ թե ԲՀԿ-ի, թե այլ ուժերի հետ մեր հարաբերությունները հեռու էին պերմանենտ մեղրամսի քաղցրությունից, գաղտնիք չէ), Նիկոլին և իր բաշիբոզուկներին շատ կաճր ժամանակահատվածում իրենց պիղծ, անբարո, գոտկատեղից ներքև, անդրավարտիքային կացութաձևով և գործելաոճով հաջողվել է իրենց դեմ տրամադրել մնացած ԲՈԼՈՐԻՆ:
Ես հասկանում եմ, որ նրանք այլևս սարսափում են այն մտքից, որ հիասթափված ժողովուրդը ինչ-որ մի "սև կարապի" առիթով ոտքի է կանգնելու ու հակաիշխանական քաղաքական բոլոր ուժերի հետ միասին նրանց ուղարկելու է կամ քրեակատարողական հիմնարկներ, կամ քաղաքական դամբարան:
Ու նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու:
Divide et impera սկզբունքը հաջողությամբ կիրառելու համար նրանք ոչ բավարարար խելք ունեն, ոչ էլ բավարար հեղինակություն:
Ականջներիդ օղ արեք. ձեր պատճառով երկրին ու ժողովրդին սպառնացող վտանգների ծանրության բեռը հազարապատիկ ավելին է, քան ձեր դեմ պայքարի ելած բոլոր ուժերի և գործիչների նախկինում եղած հարաբերությունների նստավածքը:
Չեք պլստալու:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային