«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ում թունավորում չկա, եղել է աղեստամոքսային խանգարում. նույն սննդից օգտվել է 500-ից ավելի մարդ, միայն 33 անձի մոտ հաջորդ օրը եղել է փորլուծություն. Արտ Լանչի համահիմնադիր
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում թունավորում չկա, եղել է աղեստամոքսային խանգարում. նույն սննդից օգտվել է 500-ից ավելի մարդ, միայն 33 անձի մոտ հաջորդ օրը եղել է փորլուծություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արտ Լանչ» սննդի ցանցի համահիմնադիր Բակուր Մելքոնյանն՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ բժշկական կենտրոնում թունավորված 33 անձ օգտվել է «Արտ Լանչ»-ի սննդից:
«Չէի ուզում անդրադառնալ մամուլում պտտվող լուրերին, որ Արտ Լանչի սննդից Մասիվի հիվանդանոցում 33 հոգի թունավորվել են, չէի ուզում անդրադառնալ ոչ թե թաքցնելու համար (բոլոր անհրաժեշտ կառույցները տեղեկացված են), այլ չէի ուզում հետևյալ պատճառներով.
1. Մի քանի պրոֆեսինալ բժիշկների հետ զրույցից հասկացանք, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում:
2. Ամբողջությամբ նույն սնունդից, նույն օրը, նույն հիվանդանոցում օգտվել է 500-ից ավելի մարդ, և միայն 33 անձի մոտ հաջորդ օրը եղել է փորլուծություն:
3. Ես անընդհատ կապի մեջ եմ հիվանդանոցի անձնակազմի հետ. այս պահին բոլոր 33 անձի մոտ էլ ամեն ինչ նորմալ է, և սիմպտոմները անցել են:
4. Օրենքով պահանջված կարգով առկա են տեղում պատրաստված ճաշերի և աղցանների բոլոր փորձանմուշները, որոնք համապատասխան մարմինների կողմից տարվել են փորձաքննության:
5. Մեր մոտ առկա են և համապատասխան մարմիններին տրամադրվել են մեր կողմից օգտագործված բոլոր սննդամթերքների ձեռքբերման փաստաթղթերը, այդ թվում՝ տեղական մսամթերքի սպանդանոցային ծագման բոլոր ձևերը և անհրաժեշտ սերտիֆիկատները:
Ես ուզում եմ, որ երկրումս ամեն մեկը կրի պատասխանատվություն իր կատարած սխալի համար, ես ինքս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն, եթե կատարել եմ որևէ օրենքի խախտում կամ մախինացիա: Բայց ուզում եմ, որ չլինի տարիներ առաջ կատարվածի նման, երբ օրեր անց պարզվեց, որ մեղավորը Արտ Լանչը չէր, այլ՝ մատակարար մի կազմակերպություն, բայց դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում:
Լինենք պրոֆեսինալ, սպասենք արդյունքներին:
Շատ շնորհակալ եմ ինձ րոպեն մեկ զանգող և իրենց աջակցությունն ու օգնությունն առաջարկող անձանց:
Ես միշտ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ բիզնեսին և նույն պատասխանատվությամբ շարունակելու եմ իմ աշխատանքը»,- գրել է Մելքոնյանը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ