Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Գուրգեն Ալավերդյանին. Զառա Ամատունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց։
Նա նշեց, որ մանրամասներ ներկայացնել չի կարող, քանի որ այս հարցերը քննարկվում են իշխանության հետ և այս մասին խոսելը միայն իշխանության իրավասության սահմաններում է։
Ամատունու խոսքով՝ Ալավերդյանի հետ հանդիպումը եղել է օգոստոսից սկսված հերթական հանդիպումների շրջանակներում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ սպա Գուրգեն Ալավերդյանը մարտական հենակետը ստուգելու ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հայտարարություն տարածվեց, թե նա դիվերսիոն հարձակում է իրականացրել։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ