Եվրամիությունը հայտարարել է ապաստանի տրամադրման կանոնների արմատական վերանայման մասին

Եվրամիությունը հայտարարել է ապաստանի տրամադրման իր կանոնների արմատական վերանայման մասին` հուսալով, որ ավելի շատ երկրներ վերջապես պատրաստ կլինեն կիսել պատասխանատվությունն ապաստանի ստանալու նպատակով Եվրոպայի ափեր ժամանող մարդկանց համար, հայտնում է AP-ն:
2015-ին ավելի քան 1 միլիոն միգրանտի ժամանումը Եվրոպա, որոնց մեծ մասը Սիրիայում հակամարտությունից փրկված փախստականներ էին, ԵՄ ամենամեծ քաղաքական ճգնաժամերից մեկի պատճառը դարձավ:
«Պայքարի հին համակարգն այլեւս չի գործում»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նրա խոսքով` «Միգրացիայի եւ ապաստանի հարցերով նոր պայմանագիրը» Եվրոպային «նոր մեկնարկ» է առաջարկում:
«Մենք ուզում ենք ապրել մեր արժեքների համաձայն եւ միեւնույն ժամանակ դիմակայել գլոբալացված աշխարհի մարտահրավերներին, - ասաց նա:- Եվրոպան պետք է հեռանա հատուկ լուծումներից եւ միգրացիայի կառավարման կանխատեսելի եւ հուսալի համակարգ ստեղծի»:
Առաջարկությունները հիմնված են մի պարզ գաղափարի վրա. ԵՄ անդամները կարող են օգնել թեթեւացնել ծովային ճանապարհով միգրանտների մեծ հոսք ունեցող երկրների բեռը, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան, Մալթան եւ Իսպանիան` ընդունելով որոշ փախստականների կամ այլ նյութական եւ նյութատեխնիկական աջակցություն տրամադրելով: Մի շարք երկրներ կարող են պատասխանատվություն ստանձնել ապաստանից հրաժարված մարդկանց արտաքսելու համար: Այս տարբերակը կարող է հարմար լինել Ավստրիային, Չեխիային, Հունգարիային, Լեհաստանին եւ Սլովակիային, որոնք, ինչպես հայտնի է, դժկամությամբ են ընդունում փախստականներին: Հունգարիան եւ Լեհաստանը նույնիսկ դատական գործընթաց են նախաձեռնել միգրանտների համար ԵՄ պարտադիր ձախողված քվոտայի սխեմայի դեմ, որը հափշտապ ընդունվել էչ 2015-ին ներհոսքից հետո:
Ֆոն դեր Լյայենն ասել է, որ ԵՄ-ն համաձայնել է Հունաստանի իշխանությունների հետ համատեղ պիլոտային նախագիծ կազմակերպել` «ընդունման կենտրոնի կառավարման համար»: Նա ասել է, որ «աշխատանքային խումբը կօգնի բարելավել մարդկանց կյանքի պայմանները»: «Միասին մենք պետք է ցույց տանք, որ Եվրոպան մարդկայնորեն եւ արդյունավետորեն կառավարում է միգրացիան»,- ասել է ֆոն դեր Լյայենը:
Միգրացիոն պակտի վերաբերյալ առաջարկությունները, հավանաբար, բուռն քննարկումների առիթ կդառնան մասնակից երկրների շրջանում: Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի ԵՄ երկրները եւ խորհրդարանը բարեփոխումներն ընդունեն մինչեւ տարեվերջ:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ