Ցավալի ողբերգական դեպք Երևան քաղաքում
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում 38-ամյա Օհանջան Մ-ն իր վարած ВАЗ 210130 մակնիշի ավտոմեքենայով Ներքին Շենգավիթ 12 փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 63-ամյա Արամայիս Վ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենան Ժ. Մարգարյանի որոշմամբ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Արամայիս Վ-ն, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է, իսկ Ժ. Մարգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորային հանցագործությունների քննության բաժին։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ