Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ
Հասարակություն

Սոցիալական փաթեթով հատկացվող գումարը հնարավոր է կանխիկացնել

Սոցիալական փաթեթի համար հատկացվող գումարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է աշխատողի անվամբ' հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին' սոցիալական փաթեթի հաշվին: Այդ հաշվի դրամական միջոցները կանխիկացման ենթակա չեն՝ բացառությամբ որոշակի դեպքերի:  

Սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել միայն հետևյալ դեպքերում' • աշխատողի' կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա' սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, և նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել): Այս դեպքում սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար աշխատողը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը, որի պատճենը պահվում է բանկում.  

• աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից' սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ, որի դեպքում ժառանգը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում ժառանգության իրավունքի վկայագիր, որի պատճենը պահվում է բանկում.

• որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը:  

Այս դեպքում աշխատողը, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, իր սոցիալական փաթեթի հաշվում առկա համապատասխան չափով դրամական միջոցները կանխիկացնելու համար բանկ է ներկայացնում դիմում նախորդ տարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին հարկային մարմնից տեղեկատվություն ստանալու մասին:   Հարկային մարմնից համապատասխան տեղեկատվությունն ստանում է բանկը' առցանց եղանակով կատարված հարցման միջոցով: Բանկը սույն հարցման պատասխանի հիման վրա աշխատողի' նախորդ տարիների ընթացքում կուտակված սոցիալական փաթեթի գումարները կանխիկ վճարում է աշխատողին, բայց ոչ ավելի, քան տեղեկանքում նշված' հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների չափը:  

Սա բխում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասից, ըստ որի՝ սոցիալական վճար կատարող անձն իրավունք ունի սոցիալական վճարների կատարմանն ուղղելու սոցիալական փաթեթի գումարները: