Վեհափառն ընդհատում է Հռոմի Պապի հետ հանդիպումը և անհապաղ վերադառնում է հայրենիք
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ընդհատել Հռոմի Պապի հետ հանդիպումը եւ անհապաղ վերադառնում է հայրենիք:
Նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է.
«Հայորդինե՛ր,
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։
Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների։
Այս պահին, այցով գտնվելով Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում պիտի ունենայինք Մեր սիրեցյալ եղբայր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։
Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ