Փաշինյանն այդքան շուտ մոռացա՞վ տատիկ-պապիկների «նիսյաների» մասին, 124 մլն տայիք նրանց. Շարմազանով
124 մլն դրամը քաղաքացու օրը նշելու համար հատկացրած Նիկոլ Փաշինյանը մոռացել է այն սոված տատիկ- պապիկներին, որոնց մասին սրտաճմլիկ ելույթներ էր ունենում ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Փաշինյանը,երբ ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից սրտաճմլիկ բառեր էր ասում տատիկ-պապիկների մասին, որ նիսիաներ ունեն… Պարոն Փաշինյան ջան, էս տատիկ- պապիկները կշտացե՞լ են, որ 124մլն դրամով քաղաքացու օր ես նշում: Պռազցնիկներ ա, որ անում ես: 124 մլն տատիկ- պապիկների նիսիաները փակելու վրա ծախսեիր,ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքներին տայիր, մանկատների սաներին տայիր, ծերանոցներին տայիր: Դու էիր լացացնում ԱԺ-ում այդ թեմայով, երբ որ պատգամավոր էիր»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովը նաեը անդրադարձավ թալանի հարցին, նշելով, որ նրանք, ովքեր թալանել եւ թալանում են պետական միջոցները, բոլորը պետք է պատասխան տան օրենքով: «Հանցագործությունը կուսակցական պատկանելություն չունի: Փաշինյանը հայտարարում էր, թե թալանում են, ուտում են: Ո՞ւր են պետությունից թալանված միլիոնները, որոնք Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հետ բերել։ Կամ ի՞նչ եղավ պետական բյուջեն ստվերի կրճատման և օլիգարխներին հարկային դաշտ բերելու հաշվին՝ 30 տոկոսով, ինչը 800-900 մլն դոլար է, ավելացնելու խոստումը»,- ասաց Շարմազանովը։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային