Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներից
Քաղաքականություն

Երևանի պայմանը Բաքվին. երբ կարող են դադարեցվել ռազմական գործողությունները

Ինչպես արդեն հայտնի դարձավ, ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեկվա արտակարգ նիստում, որը հրավիրվել էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հայտով՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրադրությունը քննարկելու համար, քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմների հարցը։

 Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳ նախարարը արդեն հայտարարել էր, որ ամենամոտ ապագայում հնարավոր է, որ Երեւանն ու Բաքուն կարողանան Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցնել կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմները։ ի՞նչ են ենթադրում այդ վերահսկման կամ վերիֆիկացիոն մեխանիզմները, դրանք կարո՞ղ են որեւէ ազդեցություն ունենալ սահմանին լարվածության թուլացման վրա: Ամբողջ շփման գծում պետք են ռազմական դիտորդներ, որոնք համապատասխան սարքավորումներով զինված կասեն՝ ով է խախտում զինադադարը։ Դրա մասին խոսվում էր 2016 թվականի պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, բայց դա չիրականացվեց, քանի որ Ադրբեջանն ասաց, որ այդ վերիֆիկացիոն մեխանիզմները պետք է տեղակայվեն ոչ թե արցախա-ադրբեջանական շփման գծում, այլ հայ-ադրբեջանական միջազգայնորեն ընդունված սահմանին։ 

Սա այն մեխանիզմն էր, որը ապրիլյան քառօրյաից հետո ընդունվել էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում: Պատերազմական ակտիվ գործողություններից շատ չանցած` արդեն 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կողմերը համաձայնեցին ամենակարճ ժամկետներում հաստատել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմներ և միջոցառումներ: Նախագահները նաև համաձայնել էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: 

Արդեն 2016 թվականի հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել էին Սանկտ Պետերբուրգում` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնել էին մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: 

Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները վերահաստատվեցին Բեռլինում հունիսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերի հանդիպումով, որտեղ նույնպես ընդգծվեց և կարևորվեց ԵԱՀԿ ԳՆ անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնումը և հակամարտության գոտում հավելյալ միջազգային դիտորդների ներգրավումը: 

Տավուշյան վերջին ռազմական գործողությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը սկսել է խոսել «վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգի» մասին: Մասնավորապես, հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի»: 

Այսօր էլ արդեն Արցախում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին Մինսկի Խմբի համանախագահները, միջազգային կառույցները և, իհարկե, Հայաստանը խոսում են նման վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին: ՄԱԿ-ը, կարծես թե, առաջարկում է, որ այդ հարցում զբաղվի ԵԱՀԿ-ն, ՌԴ-ն առաջարկում է ռազմական դիտորդներ տեղակայել հակամարտության գոտում, սակայն Բաքվից հնչող մեսիջները միանշանակ չեն: Մի բան ակնհայտ է. այսօր Ալիևը նույն հոժարակամությամբ չի ընդունելու վերը նշված մեխանիզմների ստեղծումը, ինչպես դա արել էր Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, իսկ սա նշանակում է, որ մեր ռազմական և դիվանագիտական ջանքերը պետք է քառապատկվեն…