ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կվարի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատեց այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններ վարելու մտադրությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նպաստելու համար: Ելույթ ունենալով մամուլի ճեպազրույցում՝ ԱՄՆ արտաքին գործերի նախարարն ասաց, որ խորհրդակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին: «Ձեր առաջին հարցը վերաբերում էր այն բանին, թե ինչի հասնելու հույս ունեմ ուրբաթ օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմամը: Դուք խոսեցիք այն մասին, թե մենք կմիջնորդե՞նք բանակցել ևս մեկ հրադադարի մասին՝ ակնարկելով, որ հրադադարի նախկին պարտավորությունները չեն աշխատել», - ասաց Պոմպեոն: Ըստ նրա՝ խոսքը բարդ իրավիճակի մասին է: «Սա բարդ դիվանագիտական իրավիճակ է: Մեր տեսակետը, ինչպես եվրոպական գրեթե բոլոր երկրների տեսակետը, շարունակում է մնալ այն փաստը, որ առաջ շարժվելու ճիշտ ճանապարհը հակամարտության դադարեցումն է։ Ոչ մի երկիր չպետք է միջամտի՝ այս հակամարտության կրակի վրա յուղ լցնելով, չպետք է զենքի համակարգեր տրամադրի, աջակցի: Եվ հետո, այդ փուլում դիվանագիտական լուծումը ընդունելի կլինի բոլորի համար, և հնարավոր է, որ դրան հնարավոր լինի հասնել », - ընդգծեց ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: « Այս մասին ես կխոսեմ Բայրամովի և Մնացականյանի հետ», - ավելացրեց Պոմպեոն




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային