Ալիևը խոստովանել է, որ ադրբեջանական բանակը թիրախավորել է Արցախի քաղաքները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ ադրբեջանական բանակը թիրախավորել է Արցախի Հանրապետության քաղաքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ալիևն ասել է իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, թե իբր հոկտեմբերի 10-ից հետո Ադրբեջանը դադարեցրել է քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը:
«Հոկտեմբերի 10-ից հետո մենք չենք թիրախավորում Լեռնային Ղարաբաղի քաղաքները: Մինչ այդ, այո, մենք դա ընդունում ենք»,- ասել է Ալիևը` հավելելով, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հայկական կողմն իբր իր ռազմական ստորաբաժանումներն ու տեխնիկան տեղակայել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում:
Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ իր դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերաբերյալ` ընդգծելով, որ այսքան տարիների ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն ցանկացել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային